Հայոց ցեղասպանության հուշարձան (Նիկոպոլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Հայոց ցեղասպանության հուշարձան (Նիկոպոլ)
Գտնվում էՈւկրաինա Դնեպրոպետրովսկ, Նիկոպոլ
Կառուցվել է2008, հոկտեմբերի 11
Շինության ձևըԽաչքար-հուշակոթող
ՇինարարՆախաձեռնությունը՝ հայկական համայնքի
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)

Հայոց ցեղասպանության հուշարձան, խաչքար-հուշակոթող Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ մարզի Նիկոպոլ քաղաքի կենտրոնական պուրակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է 2008 թվականի հոկտեմբերի 11-ին, Նիկոպոլի հայկական համայնքի նախաձեռնությամբ, եղբայրներ Տիգրան և Սմբատ Սարգսյանների կողմից, հուշարձանը պատրաստել են հայաստանցի վարպետները[1]։ Խաչքարի օծման արարողությունը կատարել են Դնեպրոպետրովսկի եկեղեցու քահանա Տեր Համազասպը և Նիկոպոլ քաղաքի ռուսական եկեղեցու քահանա Ռոման Կացնովեցկին։ Արարողությանը ներկա են գտնվել Նիկոպոլի քաղաքագլուխ Սերգեյ Ստարունին, Ուկրաինայում ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ջիվան Մովսիսյանը, քաղաքի պետական, հասարակական, մշակութային, գիտական, այլ ազգային փոքրամասնությունների, Ուկրաինայի հայերի միության, Դնեպրոպետրովսկի մարզային հայ համանքի ներկայացուցիչներ[2]։

Խաչքարի ավերում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարի 4-ին անհայտ անձիք ավերել են խաչքար-հուշարձանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]