Հայոց ցեղասպանության հուշարձան (Ալմելո, Նիդերլանդներ)
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Ալմելո |
Շինության ձև | Հուշարձան |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Նիդերլանդների Ալմելո քաղաքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշահամալիրը նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 99-ամյակին։ Հուշահամալիրի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2014 թվականի ապրիլի 24-ին։
Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել հուշահամալիրի հեղինակ-նախաձեռնող, բարերար Քրիստիան Գելիջին, Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, տեղի իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի և եկեղեցական կառույցի ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր[1]։
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայ առաքելական եկեղեցուն պատկանող հողի վրա կառուցված հուշահամալիրը ստեղծվել է հայկական եկեղեցիների ճարտարապետությանը հատուկ ոճով՝ 16 սյուների վրա, 16 խաչքարերով, հայկական տուֆ քարից։ Խաչքարերը կառուցել են Հայաստանում՝ Վանաձորում, վարպետ՝ Սերգեյ Դանիելյան[2][3]։
Հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հեղինակ-նախաձեռնող-բարերար՝ Քրիստիան Գելիջի
- Վարպետ՝ Սերգեյ Դանիելյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ալմելոյում բացվեց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-29-ին։ Վերցված է 2014-12-07
- ↑ Նիդեռլանդների Ալմելո քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր
- ↑ «Հոլանդիայի Ալմելո քաղաքում կառուցվել է Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված հուշահամալիր»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-15-ին։ Վերցված է 2014-12-07
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայոց ցեղասպանության հուշարձան (Ալմելո, Նիդերլանդներ) կատեգորիայում։ |