Հայկական տեղեկատվության և փաստագրության կենտրոն (Գերմանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական տեղեկատվության և փաստագրության կենտրոն, գիտահետազոտական հաստատություն, հիմնվելն 1985 թվականին, Արևմտյան Բեռլինում։ Նպատակն ն Հայաստանի պատմության և մշակույթի մասին գիտելիքների տարածումը։ Դործունեության հիմնական ուղղությունն ն Հայոց ցեղասպանության պատմության ոաումնասիրությունը, փաստաթղթերի հայտնաբերումը և հրապարակումը։ Ստեղծել է հարուստ արխիվ, որը պարունակում է չհրապարակված վավերագրական նյութեր, լուսանկարներ, գերմանալեզու պարբերական մամուլի հավաքածու։ Համագործակցում է հետազոտողների, հրապարակախոսների և լրագրողների հետ, որոնք ձգտում են վերականգնել պատմական ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին։ Կենտրոնը ստեղծել են Բեռլինի Ազատ համալսարանի դասախոսներ, նույն համալսարանի Արևելյան երկրների մատենագիտության բաժնի պատասխանատու դոկտոր Թեսսա Հոֆմանը (հեղինակ է Հայաստանի պատմությանը, Մեծ եղեռնին նվիրված մի շարթ աշխատությունների) և բանասեր, աշխարհագրագետ ժիրայր Քոչարյանը (հեղինակ է Հայոց ցեղասպանության պատմությանը նվիրված մենագրության և բազմաթիվ հոդվածների)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։