Հայկական բարեգործական ընդհանուր միության Սան Պաուլոյի մասնաճյուղ
Արտաքին տեսք
Հայկական բարեգործական ընդհանուր միության Սան Պաուլոյի մասնաճյուղ |
---|
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Սամ Պաուլոյի մասնաճյուղ , Սան Պաուլոյի մասնաճյուղը ստեղծվել է 1932 թվականին։
Քաղաքի կենտրոնական մասերից մեկում ունի լավ կահավորված դահլիճ, հանդիսասրահ, մարմնամարզության համալիր։ Միությանը կից գործում է Փառեն և Ռեգինա Պազարյան հայկական դպրոցը։ ՀԲԸՄ մասնաճյուղի գործունեության ոլորտում են նաև «էրեբունի» երգչախումբը, «Ծիածան» պարբերականը (հայերեն, պորտուգալերեն)։ Միությունը (վարչության նախագահ՝ Ռեգինա Պազարյան) համագործակցում է Հայաստանի հետ՝ տեղեկաավության փոխանակման և երիտասարդության փոխայցելությունների կազմակերպման ասպարեզում։