Հայկազն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկազն
Հայկազն
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Հայկազն» սկսվող էջեր

Հայկազն, հայկական արական անուն։ Առաջացել է Հայկ և ազն՝ «ցեղ, սերունդ» բառից։ Առաջ հասարակ անուն էր (ածական), այնուհետև դարձավ հատուկ անուն։ Այժմ գործածվում է Հայկազ ձևով, սակայն կա նաև Հայկազուն տարբերակը, որից էլ առաջացել է Մելիք-Հայկազյան ազգանունը[1]։ թվականներին[2]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկազ պարոն, որդի Միրիշեկի և եղբորորդի Ջումայ Բ-ի՝ Պռոշյանց ցեղից։ Կոտայքի Ստեփանոս եպիսկոպոսի եղբայրն է։ Հիշատակված է 1475 թվականին։ Ձերբակալվեց թուրքերի ձեռքով և 7 ամիս բանտարկվեց։ Ստիպում էին թուրքանալ, բայց հավատը չուրացավ և մեծ փրկանքով 1486 թվականին ազատվեց[3]։
  • Ավելի ուշ հիշատակություններն են՝ պարոն Հայկազ աղեն (1603)[4], Հայկազն իշխան, որդի Հախնազարի[5], 1605[6], 1615[7], 1653[8][9], 1702[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ձեռագիր Կեսարիա 51 բ
  2. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 34 — 742 էջ։
  3. Խաղբակեանք 232, 236, 239
  4. Ձեռագիր Վասպուրական 524
  5. Սիսական 248
  6. Առաք․ պտմ․ 9, 166
  7. Ձեռագիր Դադեան, Բ․ 47ա
  8. Ձեռագիր Վենետիկ Բ․ 1037
  9. Ձեռագիր Թավրիզ 44բ, 45ա
  10. Ձեռագիր Թավրիզ 109բ