Հայխաթուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայխաթուն
Հայխաթուն
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Հայխաթուն» սկսվող էջեր

Հայխաթուն, հայկական իգական անուն։ Առաջացել է հայ և խաթուն բառերից։ Հնագույն հիշատակությունը 14-րդ դարի սկզբին է։ Վերջին հիշատակությունը 1690 թվականին է[1]։ Անվան աղավաղված ձևերն են Խայխաթուն, Խախաթուն, Խալխաթուն և Հալխաթուն[2]։ թվականներին[3]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խախաթուն, կին Ամիրխանի և մայր Վան քաղաքի Կարապետի, որ 1308 թվականին ազատեց գերի ընկած մի Ավետարան[4]։
  • Խալխաթուն, կին Վարդան քահանայի, մերձավոր Բարսեղ գրչի, ով Բասենի Մժնկերտ գյուղում 1336 թվականին ընդօրինակեց Ավետարանը[5]։
  • Խախաթուն, մերձավոր բրուտ Ստեփաննոսի, ով Վանում 1435 թվականին Կարապետ քահանային գրել տվեց Ավետարանը[6]։
  • Հայխաթուն, եղբոր դուստր Մկրտիչ կրոնավորի, որ Բաղեշում 1446 թվականին Ստեփաննոս գրչին գրել տվեց մի Հայսմավուրք[7]։
  • Հայխաթուն, դուստր տանուտեր Կարապետ Մանկարոնի, փեսայի Փաշա տիկնոջ, ով Վանում 1451 թվականին Կարապետ երեցին գրել տվեց մի Ավետարան[8]։
  • Խախաթուն, մերձավոր Սուլթան-մելիք տիկնոջ, ով Աղթամարում Գրիգոր քահանային գրել տվեց մի Ավետարան և նվիրեց Ոստանի եկեղեցուն 1452 թվականին[9]։
  • Հայխաթուն, դուստր Խաչատուր, որ 1453 թվականին Ստեփաննոս գրչին գրել տվեց մի Ավետարան[10]։
  • Խայխաթուն, դուստր Զուլալ տիկնոջ, ով իր հանգուցյալ ամուսին Արթուխշայի հիշատակին, Գրիգոր աբեղային գրել տվեց մի Ավետարան, Աղթամար, 1470[9]։
  • Խալխաթուն, կին Սեթի և մայր Գրիգոր աբեղայի, որ Աղթամարում 1470 թվականին Զուլալ տիկնոջ համար գրեց մի Ավետարան[11]։
  • Խախաթուն, կին Սադաղա Ծերենցի, որ Թումա քահանային 1470 թվականին Աղթամար կղզում գրել տվեց մի Ավետարան[12]։
  • Խախաթուն, հորաքորորդի նույն Սադաղա Ծերենցի, 1476 թվական[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ձեռագիր Վասպուրական 975>
  2. Ձեռագիր Կեսարիա 51 բ
  3. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 31 — 742 էջ։
  4. Ձեռագիր Վասպուրական 152
  5. Ձեռագիր Վասպուրական 191
  6. Ձեռագիր Վասպուրական 370
  7. Նօտարք 151
  8. Ձեռագիր Վասպուրական 412
  9. 9,0 9,1 Ձեռագիր Վասպուրական 459, 460
  10. Ձեռագիր Վասպուրական 419
  11. Ձեռագիր Վասպուրական 460
  12. Ձեռագիր Վասպուրական 482
  13. Ձեռագիր Վասպուրական 481