Համբույր (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համբույր
ռուս.՝ Поцелуй
Տեսակնովել և գրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
ԵրկիրՌուսաստան
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1887
ՀրատարակչությունՆոր ժամանակ
Հրատարակվել էդեկտեմբերի 15 (27), 1887

Համբույր (ռուս.՝ Поцелуй), Անտոն Չեխովի պատմվածքներից։ Գրվել է 1887 թվականին, առաջին անգամ տպագրվել է «Նոր ժամանակ» թերթում, 1887 թվականի (№ 4238) դեկտեմբերի 15-ին Անտոն Չեխովի ստորագրությամբ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ գարնանը երեկոյան հրետանային բրիգադը գիշերում է մի փոքրիկ գյուղում։ Սպաներին երեկոյան թեյի են հրավիրում տեղի կալվածատիրոջ` թոշակի անցած գեներալ-մայոր Ռաբեկի մոտ։ Թեյի արարողության ժամանակ (Ռաբեկին այցելել են նաև այլ կալվածատերեր իրենց տիկնանց ու դուստրերի հետ) լեյտենանտ Ռյաբովիչին, որ մոլորվում է հին տան սենյակների խավարում, հանկարծ մի տարօրինակ կին է համբուրում։ Եթե Ռյաբովիչի փոխարեն լիներ նվազ ռոմանտիկ, ավելի խելամիտ մեկը, դա կհամարեր լավ արկած ու կպատմեր ընկերներին, իրեն իսկական հաղթողի պես կպահեր, բայց Ռյաբովիչի համար այդ խորհրդավոր դրվագը, չնայած միայն հուշ մնալուն, դառնում է մի իրադարձություն, որը բացահայտում է քնքշանքի, սիրո, երջանկության պակասը։

Ընթրիքից հետո հյուրերը գնացին։ Չեխովը նկարագրում է տեղի բնությունը, առվակը, այգին։ Ռյաբովիչը դեռ երկար ժամանակ հիշում էր կատարվածը։ Ավելի ուշ նա պատմեց ծառայակիցներին, այն մասին թե ինչ է տեղի ունեցել նրա հետ, և մտածեց նաև, որ երբեք չի տեսնի այն աղջկան, որը նրան ուրիշի փոխարեն համբուրեց[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://chehov.niv.ru/chehov/text/poceluj.htm(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Поцелуй// Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.