Սոպոլիմերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Համապոլիմերից)

Սոպոլիմերներ, համապոլիմերներ, պոլիմերներ, որոնք ստացվում են տարբեր մոնոմերների համատեղ պոլիմերացման կամ պոլիկոնդենսացման ռեակցիաների հետևանքով։ Սոպոլիմերների մոլեկուլները բաղկացած են իրար հաջորդաբար միացած տարատեսակ մոնոմերային օղակներից։ Ըստ մոլեկուլում այդ օղակների հաջորդականության տարբերում հն՝ կարգավորված և չկարգավորված սոպոլիմերներ։ Կարգավորված սոպոլիմերների մակրոմոլեկուլներում մոնոմերային օղակները կրկնվում են օրինաչափ հաջորդականությամբ, օրինակ՝ ․․․ABABAB․․․ մակրոմոլեկուլների շղթայի օղակին կարող են միացած լինել այլ քիմիական բաղադրություն ունեցող ճյուղային շղթաներ, այդպիսի սոպոլիմերները կոչվում են պատվաստված։ Կարգավորված սոպոլիմերներ են որոշ սպիտակուցներ, թեև նրանց մակրոմոլեկուլներում տարբեր ամինաթթուների մնացորդները միացած են բավական բարդ հաջորդականությամբ։ Չկարգավորված սոպոլիմերների մակրոմոլեկուլներում մոնոմիրային օղակներն ունեն պատահական հաջորդականություն։ Բազմաթիվ սպիտակուցների և նուկլեինաթթուների մակրոմոլեկուլներում այդ հաջորդականությունը գենետիկական ինֆորմացիայի ծածկագիրն է և պայմանավորում է նրանց կենսաքիմիական և կենսաբանական առանձնահատկությունները։ Սոպոլիմերների սինթեզը բարդ հատկություններ ունեցող բարձրամոլեկուլային միացությունների ստացման ամենաարդյունավետ ճանապարհն է, քանի որ հնարավորություն է տալիս միևնույն մոլեկուլում համախմբել ամենատարբեր հատկություններով մոնոմերային օղակներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 510
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոպոլիմերներ» հոդվածին։