Համաչափություն (իրավունք)
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Համաչափությունը սահմանադրական իրավունքի սկզբունք է, որը պահանջում է սահմանադրորեն պաշտպանվող իրավունքների սահմանափակման հիմնավորվածություն։ Այն իրավական և մեթոդոլոգիական գործիք է։ Համաչափության սկզբունքը կազմված է չորս տարրերից՝ պատշաճ նպատակ (անգլերեն՝ proper purpose), պիտանիություն (անգլերեն՝ suitability), միջոցների անհրաժեշտություն (անգլերեն՝ necessity), խիստ իմաստով համաչափություն (անգլերեն՝ proportionality stricto sensu)։
Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաչափության սկզբունքը ծագել է գերմանական իրավունքում՝ ոստիկանական իրավունքի ոլորտում պրուսական վարչական դատարանների կողմից զարգացրած անհրաժեշտության սկզբունքից։ 1882 թվականի հունիսի 14-ի Կրոյցբերգի որոշումից հետո Պրուսիայի բարձրագույն վարչական դատարանը քննել է այն հարցը, թե արդյոք ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցները դուրս չեն այն շրջանակից, ինչն անհրաժեշտ էր համապատասխան նպատակին հասնելու համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր համաչափության սկզբունքը կիրառվել է ոչ միայն վարչական իրավունքի բնագավառում, այլև հանրային իրավունքի բոլոր ոլորտներում և որպես այդպիսին ձեռք է բերել սահմանադրական բնույթ[1]։
Իրավական աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]
1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 29 (2)-րդ հոդվածը նախատեսում է. «Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք պետք է ենթակա լինի միմիայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են բացառապես ուրիշների իրավունքների և ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգանքն ապահովելու և ժողովրդավարական հասարակարգում բարոյականության արդարացի պահանջները, հասարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը բարելավելու նպատակով»[2]։ Իրավունքների և ազատությունների կանադական խարտիայի 1-ին հոդվածը սահմանում է. «Իրավունքների և ազատությունների կանադական խարտիան երաշխավորում է, որ իրավունքներն ու ազատությունները ենթակա է միայն օրենքով սահմանված այնպիսի ողջամիտ սահմանափակումների, որոնք հստակորեն արդարացված են ազատ և ժողովրդավարական հասարակության մեջ»[3]։ ՀՀ Սահմանադրության «Համաչափության սկզբունքը» վերտառությամբ 78-րդ հոդվածը սահմանում է. «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար։ Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»[4]։
Համաչափության տարրերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատշաճ նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատշաճ նպատակի տարրը ուսումնասիրում է, թե արդյոք օրենքը (ստատուտը կամ ընդհանուր իրավունքը), որը սահմանափակում է սահմանադրական իրավունքը հետապնդում է այնպիսի նպատակ, որը արդարացնում է նման սահմանափակումը[5]։ Սահմանադրական իրավունքները սահմանափակող օրենքի նպատակը կարող է բխել պետության ժողովրդավարական արժեքներից. այդ արժեքները կարող են սահմանված լինել սահմանադրությամբ։ Այդպիսի ժողովրդավարական արժեքներ են մարդու իրավունքների պաշտպանությունը, պետության գոյության շարունակականությունը, ազգային անվտանգությունը, հասարակական կարգը, հանդուրժողականությունը[6]։
Պիտանիություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պահանջն այն է, որ սահմանափակող օրենքի օգտագործած միջոցները համապատասխանում են այն նպատակին, որին հետապնդում է օրենքը։ Այսինքն՝ սահմանափակող օրենքի ընտրած միջոցները կարող են իրականացնել կամ աջակցել այդ օրենքի նպատակը, այդ միջոցների օգտագործումը ողջամտորեն հանգեցնելու է օրենքի նպատակի իրականացմանը։
Անհրաժեշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս տարրը հաճախ անվանվում է նաև «ավել քիչ սահմանափակող միջոցի» պահանջ[7]։ Այս տարրի էությունը կայանում է նրանում, որ օրենսդիրը պատշաճ նպատակի իրականացման համար պիտանի բոլոր միջոցներից պետք է ընտրի այն, որը ամենաքիչը կսահմանափակի մարդու իրավունքները։
Սահմանադրական իրավունքի գրականության մեջ ընդունված է այն մոտեցումը, որ անհրաժեշտության տարրը կամ ամենաքիչ սահմանափակող միջոցի պահանջը համաչափության սկզբունքի «սիրտն է»[8]։ Այս մոտեցումն ընդուվել է նաև համեմատական իրավունքում։ Պիտեր Հոգը Իրավունքների և ազատությունների կանադական հռչակագրի համատեքստում նշել է. «Ավելի քիչ ծանրաբեռնող միջոցի պահանջը Առաջին բաժնի սիրտն ու հոգին է ... գործերի ճնշող մեծամասնությունում քննարկման առարկան ... ամենաքիչ ծանրաբեռնող միջոցն է»[9]։
Խիստ իմաստով համաչափություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սա համաչափության սկզբունքի ամենկարևոր տարրն է։ Խիստ իմաստով համաչափության համաձայն, որպեսզի սահմանադրական իրավունքի սահմանափակումն արդարացվի, պետք է լինի պատշաճ հարաբերակցություն նպատակի իրականացման արդյունքում ձեռք բերվող արդյունքների և նպատակի իրականացման արդյունքում սահմանադրական իրավունքներին պատճառվող վնասի միջև։ Համապատասխանաբար, օրենսդիր մարմնի կողմից ընտրած միջոցը խիստ առումով համաչափ կլինի, եթե այդ միջոցի կիրառման արդյունքում ձեռք բերված օգուտը գերազանցում է սահմանադրական իրավունքին պատճառված վնասը։
Իրավաբանական գրականության մեջ այս տարրը հաճախ անվանվում է «հավասարակշռում»։ «Հավասարակշռումը» բնութագրվում է որպես տրամաբանական գործընթաց, որը պատշաճ նպատակը դնում է մի նժարի վրա, իսկ սահմանափակվող իրավունքը մյուս նժարին՝ հավասարակշռելով պատշաճ նպատակի օգուտները դրա՝ իրավունքին պատճառված վնասի հետ[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ARAI-Takahashi, Yutaka (2012 թ․ մարտի 7). «Proportionality – a German approach». Amicus Curiae. 1999 (19). doi:10.14296/ac.v1999i19.1458. ISSN 2048-481X.
- ↑ [UN General Assembly Res. 217A (III), UN Doc. A/810, 71 «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր»].
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - ↑ Branch, Legislative Services (2015 թ․ հուլիսի 30). «Consolidated federal laws of canada, Access to Information Act». laws-lois.justice.gc.ca. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն - Գրադարան - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ Law, Rights and Discourse : The Legal Philosophy of Robert Alexy. Hart Publishing. ISBN 978-1-4725-6398-9.
- ↑ Aharon Barak, Proportionality: Constitutional and their limitations. Cambridge Studies in Constitutional Law, Cambridge University Press; 1 edition (March 19, 2012).
- ↑ Aharon Barak, Proportionality: Constitutional and their limitations. Cambridge Studies in Constitutional Law, Cambridge University Press; 1 edition (March 19, 2012).
- ↑ Aharon Barak, Proportionality: Constitutional and their limitations. Cambridge Studies in Constitutional Law, Cambridge University Press; 1 edition (March 19, 2012),.
- ↑ Hudon, Edward G. (1978). «Peter W. HOGG, Constitutional Law of Canada, Toronto, The Carswell Co. Ltd., 1977, xlii, 548 pp». Les Cahiers de droit. 19 (2): 568. doi:10.7202/042256ar. ISSN 0007-974X.
- ↑ Alexy, Robert (2003-12). «On Balancing and Subsumption. A Structural Comparison». Ratio Juris. 16 (4): 433–449. doi:10.1046/j.0952-1917.2003.00244.x. ISSN 0952-1917.