Համաշխարհային սրճարան (մեթոդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խմբային փոքր քննարկում Գուրտենի գիտելիք սրճարանում։

Համաշխարհային սրճարան (անգլ.՝ World Cafe), գիտելիքի փոխանակման համակարգված խոսակցական գործընթաց, որի ընթացքում խմբերի բաժանված մարդիկ քննարկում են հստակ ինչ-որ թեմա։ Մեթոդի կիրառման ժամանակ սեղանները տեղադրվում են սրճարանների սեղանների նման՝ միմյանցից որոշակի հեռավորության վրա։ Մեթոդի կիրառման ընթացքում, ֆորմալ գործընթացներն ապահովելու համար, մոդերատորը հնարավորություն է տալիս խոսելու բոլորին[1]։ Չնայած ձևակերպված հարցերը կարող են հստակեցվել մեթոդի կիրառման հենց սկզբում, վերջնարդյունքները կամ եզրահանգումները չեն լուծվում նախապես[2][3]։ Ենթադրվում է, որ խմբային քննարկումները կարող են փոխել մարդկանց պատկերացումները և քաջալերել կոլեկտիվ գործողությունների[4]։ Մեթոդի կիրառման նվազագույն սահմանն առնվազն 12 մարդ է, սակայն մասնակիցների առավելագույն քանակ սահմանված չէ[5]։ Օրինակ, Իսրայելում 2011 թվականին «1000 սեղան» խորագրով միջոցառումը համաժամանակյա կազմակերպվել էր մի քանի քաղաքներում՝ սոցիալական արդարության դեմ բողոքի միջոցառումների շրջանակներում, որոնց մասնակցել է շուրջ 1000 մարդ[6]։

Գիտելիքի սրճարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտելիքի սրճարան մեթոդը մշակել է Դևիդ Գուրտենը, որի ժամանակ չեն կիրառվում սեղաններ, չկա հիմնական քննարկման թեմա կամ հարցեր՝ փոքրաթիվ խմբերի կողմից։ Քննարկումները չեն համակարգվում մոդերատորի կողմից։ Հիմնական առանձնահատկությունն այն է, որ ավելի մեծ տեղ է հատկացվում խմբային համընդհանուր քննարկումներին, քան թե վերջնական տեսակետի արտահայտմանը[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Elliott Janice, Heesterbeek Sara, Lukensmeyer Carolyn J., Slocum Nikki (2005)։ Steyaert Stef, Lisoir Hervé, eds.։ Participatory methods toolkit: a practitioner's manual։ [Brussels]: King Baudouin Foundation / Flemish Institute for Science and Technology Assessment։ էջեր 185ff։ ISBN 978-90-5130-506-7 
  2. Bache Christopher M. (օգոստոսի 28, 2008)։ The Living Classroom: Teaching and Collective Consciousness։ SUNY Press։ ISBN 978-0-7914-7646-8 
  3. Liteman Merianne, Campbell Sheila, Liteman Jeffrey (հուլիսի 14, 2006)։ Retreats That Work: Everything You Need to Know About Planning and Leading Great Offsites։ John Wiley & Sons։ էջեր 48–։ ISBN 978-0-7879-8643-8 
  4. Lewis Sarah (մարտի 16, 2011)։ Positive Psychology at Work: How Positive Leadership and Appreciative Inquiry Create Inspiring Organizations։ John Wiley & Sons։ ISBN 978-1-119-99621-7 
  5. Dickson Graham, Bill Tholl (հունվարի 13, 2014)։ Bringing Leadership to Life in Health: LEADS in a Caring Environment: A New Perspective։ Springer Science & Business Media։ էջեր 146–։ ISBN 978-1-4471-4875-3 
  6. Hartman Ben (սեպտեմբերի 10, 2011)։ «Round table discussions held in cities across Israel»։ The Jerusalem Post 
  7. Gurteen David (2008)։ «How to run a Knowledge Café»։ Gurteen։ Վերցված է փետրվարի 15, 2017 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]