Համակարգային ծրագրավորում
Համակարգային ծրագրակազմը ծրագրային ապահովում է, որը նախատեսված է այլ ծրագրերի համար հարթակ ապահովելու համար։ Համակարգային ծրագրրային ապահովման օրինակներ են օպերացիոն համակարգերը (ՕՀ) (օրինակ՝ macOS, Linux, Android և Microsoft Windows)[1]։
Հավելվածային ծրագրային ապահովումը ծրագրերի շարք է, որը օգտվողներին թույլ է տալիս կատարել օգտատերերին ուղղված առաջադրանքներ, ինչպիսիք են՝ ստեղծել տեքստային փաստաթղթեր, խաղալ կամ զարգացնել խաղեր, ստեղծել ներկայացումներ, լսել երաժշտություն, նկարներ նկարել կամ զննել համացանցը։ Օրինակներ են՝ հաշվողական գիտության ծրագրակազմը, խաղային շարժիչները, որոնման համակարգերը, արդյունաբերական ավտոմատացումը և ծրագրային ապահովումը որպես ծառայության հավելվածներ[2]։
1940-ականների վերջերին կիրառական ծրագրակյին ապահովումը գրվում էր համակարգիչն օգտագործողների կողմից՝ այն համապատասխանեցնելով իրենց հատուկ սարքավորումներին և պահանջներին։ Համակարգային ծրագրային ապահովումը սովորաբար մատակարարվում էր համակարգչային սարքավորումների արտադրողի կողմից և նախատեսված էր օգտագործելու այդ համակարգի մեծամասնության կամ բոլոր օգտագործողների կողմից։
Շատ օպերացիոն համակարգեր նախապես փաթեթավորված են հիմնական կիրառական ծրագրերով։ Նման ծրագրային ապահովումը չի համարվում համակարգային ծրագրակազմ, քանի որ այն կարող է հեռացվել առանց այլ ծրագրերի աշխատանքի վրա ազդելու։ Նման ծրագրերի օրինակներ են խաղերը և պարզ խմբագրման գործիքները, որոնք մատակարարվում են Microsoft Windows-ով, կամ ծրագրային ապահովման մշակման գործիքների շղթաներ, որոնք մատակարարվում են բազմաթիվ Linux բաշխումներով։
Օպերացիոն համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերացիոն համակարգը համակարգային ծրագրերի խումբ է, որն ընդլայնում է համակարգչի հնարավորությունները՝ ապահովում է դրա ռեսուրսների կառավարումը, կիրառական ծրագրերի բեռնումը և կատարումը, ինչպես նաև օգտատերերի հետ փոխգործակցությունը։ Հաշվողական համակարգերի մեծ մասում օպերացիոն համակարգերը համակարգի ծրագրային ապահովման հիմնական, ամենակարևոր (և երբեմն միակ) մասն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Panel: Systems Programming in 2014 and Beyond». Microsoft. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ Millner, W. W.; Montgomery-Smith, Ann (2022). Information and Communication Technology for Intermediate GNVQ. էջ 126.