Հաճախականություն (հավանականությունների տեսություն)
Արտաքին տեսք
Հաճախականություն հավանականությունների տեսությունում, միատեսակ պայմաններում կատարված փորձերի տվյալ հաջորդականությունում A պատահարի կրկնվելու m թվի և կատարված փորձերի ընդհանուր ո թվի հարաբերությունը։ Որքան մեծ է ո-ը, այնքան m-ը ավելի կայուն է, այսինքն՝ փորձերի տարբեր հաջորդականությունում ընդունում է համարյա միատեսակ արժեքներ, որոնք խտացած են A-ի վիճակագրական հավանականություն կոչվող մեծության շուրջը։ Պատահարի Հաճախականությունը ունի հավանականության հատկություններ, անհամատեղ պատահարների գումարի Հաճախականությունը հավասար է նրանց Հաճախականությունների գումարին, հավաստի պատահարի Հաճախականությունը հավասար է 1-ի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 84)։ |