Հակոբ Սանտալճյան
Արտաքին տեսք
| Ծնվել է | մոտ 1867 |
|---|---|
| Ծննդավայր | Մանիսա, Փոքր Ասիա |
| Մահացել է | 27 օգոստոսի, 1917 |
| Մահվան պատճառ | Ժանտախտ |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարան |
| Մասնագիտություն | բժիշկ |
Հակոբ Սանտալճյան (մոտ 1867, Մանիսա, Փոքր Ասիա- 27 օգոստոսի, 1917, ?), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հավանաբար 1867 թվականին Փոքր Ասիայի արևմուտքի Մանիսա քաղաքում։ 1892 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Եղել է Փարիզի միջազգային բժշկական խորհրդի անդամ։ Զմյուռնիայի հայկական հիվանդանոցում բժիշկ է աշխատել։ Հետո եղել է Նազիլլիի թաղապետական բժիշկ։
Մահացել է 1917 թվականի օգոստոսի 27-ին, ժանտախտից՝ մոտ 50 տարեկանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։