Jump to content

Հակոբ Թաջիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Թաջիրյան
Ծնվել էմոտ 1890
ԾննդավայրՏիգրանակերտ
Մահացել է1915
Մահվան վայրՏիգրանակերտ
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Այլ անուններԹաճերյան
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ

Հակոբ Թաջիրյան (Թաճերյան) (մոտ 1890, Տիգրանակերտ - 1915, Տիգրանակերտ), հայ բժիշկ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մոտ 1890 թվականին Տիգրանակերտի նահանգի կենտրոն Տիգրանակերտ քաղաքում։ 1915 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Բժիշկ է աշխատել Տիգրանակերտում։ 1915 թ. ապրիլին տեղացի հայերի հետ ձերբակալվել է և բանտարկվել Տիգրանակերտի բանտում։ Տեղեկանալով, որ թուրքերը մտադիր են բանտարկված հայերին կենդանի այրել, փորձել է փախչել, սակայն բանտը շրջապատող ոստիկանները բռնել են նրան և սպանել մոտ 25 տարեկանում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (16881940), Իսթանպուլ, 1940։
  • Սահակյան Լիլիկ, Ոճրագործները չխնայեցին նույնիսկ մարդու կյանքը փրկողներին, «Առող­ջա­պա­հու­թյուն», Երևան, 1965, թ. 4։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։

6. ՀՑԹԻՖ, ֆ-49, ծ-229, պ-14։

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։