Հալշտայնի դոկտրինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հալշտայնի դոկտրինա, ԳՖՀ արտաքին քաղաքականության դոկտրինա, որն ընդունվել Է ԳՖՀ դեսպանների խորհրդակցությունում, 1955 թվականի դեկտեմբերին, Բոննում։ Նպատակն Էր սահմանափակել ԳԴՀ սուվերեն իրավունքները, ենթարկել դիվանագիտական բլոկադայի։ Հալշտայնի դոկտրինան (ԳՖՀ արտաքին գործերի մինիստրության պետական քարտուղար Վաշտեր Հալշտայնի անունով) նախատեսում Էր դիվանագիտական հարաբերությունների պահպանում այն պետությունների հետ, որոնք չունեին նման հարաբերություններ ԳԴՀ հետ։ 1967 թվականին ԳՖՀ կառավարությունը ստիպված Էր հրաժարվել Հալշտայնի դոկտրինաի կիրառումից սոցիալիստական երկրների նկատմամբ։ Իսկ 1960-ական թվականների վերջից, ԳԴՀ-ի դիվանագիտական լայն ճանաչման պայմաններում, ԳՖՀ 1970-ին հայտարարեց Հալշտայնի դոկտրինայի վերացման մասին։ 1972 թվականին ԳՖՀ պայմանագիր կնքեց ԳԴՀ-ի հետ գերմանական երկու պետությունների միջև հարաբերությունների հիմունքների վերաբերյալ։ 1973 թվականին ԳԴՀ դարձավ ՄԱԿ-ի անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 50 CC-BY-SA-icon-80x15.png