Jump to content

Հալմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալմա
Տեսակխաղ վանդակավոր դաշտում և վերացական ռազմավարական խաղ
Խաղացողների քանակ մաքսիմալ6
 Halma (game) Վիքիպահեստում

Հալմա կամ գալմա (հունարեն՝ ἅλμα բառից, որը նշանակում է «ցատկել»), սեղանի տրամաբանական խաղ քառակուսի տախտակի վրա երկու կամ չորս հոգու համար։ հորինել է 1883 կամ 1884 թվականներին Հարվարդի բժշկական դպրոցի ամերիկացի վիրաբույժ Ջորջ Հովարդ Մոնքսը։ Նրա ոգեշնչումը անգլիական Hoppity խաղն էր, որը մշակվել է 1854 թվականին[1]։

Սկզբում խաղադաշտի չափը 16x16 դաշտ էր, ավելի ուշ խաղի տարբերակներ հայտնվեցին 10x10 և 8x8 դաշտի չափսերով։ Յուրաքանչյուր խաղացողի համար խաղաքարերի քանակը 19 է (16x16 դաշտ, 2 խաղացող), 13 (16x16 դաշտ, 4 խաղացող), 15 (10x10 դաշտ) կամ 10 (8x8 դաշտ)։ Հալման շատ նմանություններ ունի «անկյուններ» խաղի հետ։

Հալմայի սկզբնական դիրք 2 խաղացողի համար

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

16 x 16 չափի Հալմա, 1890-ականներ
Փայտյա զինվոր խաղաքարեր, հաճախ անվանում են «Հալմայի զինվորներ»

Այն տարածքը, որի վրա խաղաքարերը զբաղեցնում են նախնական դիրքը, անվանում են տուն (նաև բակ)։ Հակառակորդների խաղաքարերը (10-ական՝ 8x8 տախտակի վրա խաղալու համար) դասավորված են եռանկյունով (1-2-3-4, 1 խաղաքարը զբաղեցնում է անկյունային քառակուսի) հակառակ անկյուններում։ Անկյունների խաղի մեջ խաղաքարերի նախնական դասավորությունը 3x4 ուղղանկյունի տեսքով է, մինի- անկյուններում` 3x3:

Սպիտակ զինվորի վավեր(կանաչ) և անվավեր(կարմիր) քայլերը Հալմայում

Խաղի նպատակն է տեղափոխել բոլոր խաղաքարերը հակառակորդի բակ։ Այն խաղացողը, ով կատարում է այդ պայմանը, անմիջապես հաղթում է։

Քայլերը կարող են իրականացվել կա՛մ խաղաքարը տեղափոխելով ցանկացած ուղղությամբ հարևան դաշտ, կա՛մ ցատկելով անսահմանափակ թվով խաղաքարերի վրայով, ինչպես ձեր սեփական, այնպես էլ մրցակցի խաղաքարերի վրայով, ամեն անգամ մեկ խաղաքարի վրայով ցատկելով դեպի դատարկ դաշտ[2]։

Հալմա խաղի երկու տեսակ կա՝ անկյունագծային և դասական։ Անկյունագծային հալմայում կարելի է ցատկել և շարժվել հորիզոնական, ուղղահայաց և անկյունագծով։ Դասական հալմայում անկյունագծային շարժման հնարավորություն չկա։

Հալմայի տարբերակ, Ռուսաստան, ХХ դարի սկիզբ

Եթե երկու մրցակցի ​​բակերում մնացել են հակառակորդի խաղաքարեր, ապա խաղի ելքը համարվում է ոչ-ոքի։

Անկյուններ խաղում ոչ-ոքին տեղի է ունենում, երբ խաղացողներն ավարտում են խաղը հավասար թվով քայլերով։

Եթե յուրաքանչյուր խաղացողի մոտ խաղի սկզբից հաշված քայլերի քանակը հավասար է խաղաքարերի եռապատկված քանակին, խաղն ավարտվում է ժամանակից շուտ։

Եթե ​​խաղացողներից մեկի բակում խաղաքար է մնացել, նա պարտվում է։

Հալմայի կանոնները՝ հրատարակված Ջոզեֆ Շոլցի(Joseph Scholz Verlag) կողմից, Մայնց

Խաղափուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հալմայի խաղն ունի երեք հստակ փուլ։

  • Սկզբնախաղ (նախքան հակառակորդ խաղաքարերի հետ առերեսվելը) սովորաբար շարային պայքար է, որտեղ խաղացողները տեղադրում են իրենց նախընտրած դաշշտերը։
  • Միջնախաղ (երբ հակառակորդ խաղաքարերը արգելափակում են կամ ցատկում միմյանց վրայով) սովորաբար բնութագրվում է պատեհապաշտ խաղով։ Այն մասնակիցը, ով առավելագույն համբերությամբ ստուգում է ամբողջ խաղատախտակը հնարավորությունների համար, ներառյալ այն հնարավորությունները, որոնք ձեռք են բերվել առաջ շարժվելու ընթացքում, ստանում է առավելություն։
  • Խաղացողները պետք է նաև պատրաստվեն վերջնախաղի (երբ հակառակորդ խաղաքարերը անցել են միմյանց և պետք է հասնեն դեպի տուն)՝ խուսափելով սխալներից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brian Love, Great Board Games, London, (1979), p. 5
  2. Diagram Group (1975). Midgley, Ruth (ed.). The Way to Play. Paddington Press Ltd. ISBN 0-8467-0060-3.