ՀՀ փոստային դասիչներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի երկնիշ ինդեքսային տարածքներ (սահմանված է առաջին երկու ինդեքսով)

Հայաստանում փոստային դասիչները (ինդեքսները) կազմված են չորս նիշերից։ Մինչև 2006 թ․-ի ապրիլի 1-ը դրանք բաղկացած էին վեց թվանշանից։ Օրինակ՝ ԱԳՆ նախկին փոստային դասիչը եղել է Երևան 375010, իսկ այժմ՝ Երևան 0010։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին[1] Խորհրդային Միության ամբողջ տարածքում, այդ թվում՝ Հայկական ԽՍՀ-ում, ներմուծվեցին 6-անիշ փոստային դասիչներ (37NNNN

2006 թվականի ապրիլի 1-ից[2] անկախ Հայաստանում սկսվեց կիրառվել NNNN ձևաչափի քառանիշ փոստային դասիչ։ Առաջին երկու թվանշանները նշանակում են երկրի մարզերը, վերջին երկուսը մնացել են այնպես, ինչպես խորհրդային դասիչում էին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Почта России призывает писать индекс правильно». Новости компании. Почта России. 2009 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 23-ին.
  2. «В Армении начали действовать новые почтовые индексы». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]