Կ-3 (ինքնաձիգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կ-3
Armenia K-3 rifle.jpg
Ենթատեսակինքնաձիգ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Փամփուշտի տեսակ5,45 x 39 մմ

Կ-3 (ինքնաձիգ), բուլփափ (անգլ.՝ bullpup) համակարգի հայկական ինքնաձիգ։ Պատրաստվել է 1990-ականների կեսերին խորհրդային ԱԿ-74 ինքնաձիգի հիման վրա՝ ավտոմատ և կիսաավտոմատ կրակի, ինչպես նաև ենթափողային նռնականետից կրակ արձակելու հնարավորությամբ։ Մշակվել է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական արդյունաբերության բաժնի կողմից։ Թողարկվել է փոքր թվաքանակով։ Արտահանման չի ներկայացվել[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

5,45մմ տրամաչափով Կ-3 ինքնաձիգը հանրությանն առաջին անգամ ներկայացվել է 1996 թվականին։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ինքնաձիգի աշխատանքի սկզբունքը համադրելի է Կալաշնիկովի ինքնաձիգի աշխատանքի սկզբունքի հետ, սակայն դրա ուրվագիծը իրականացվել է բուլփափ համակարգի տեսքով, այսինքն՝ հարվածային մեխանիզմը և պահեստատուփը տեղադրված են բռնակի վրա՝ ձգանի հետևում: Հիմնական ցուցանիշներով այն նման է ԱԿ-74-ին, ընդ որում՝ հայկական ինքնաձիգն ունի ավելի ցածր գին, ավելի ճշգրիտ է և ունի պակաս հետահարում։ Կ-3 ինքնաձիգը հիմնականում պատրաստված է պողպատից։ Ինքնաձիգի կառուցվածքը հնարավորություն է տալիս տեղադրել ՊՍՕ-1 ստանդարտ օպտիկական նշանոց՝ քառակի հեռադիտակային խոշորացույցով, որը ևս արտադրվում է Հայաստանում[2]։

Շահագործող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան Հայաստան - Հայաստանի հատուկ նշանակության ուժերի սահմանափակ սպառազինության կազմում

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «K-3 5.45 mm assault rifle (Armenia), Rifles»։ Jane's Information Group։ Վերցված է 2010-04-09 
  2. Jane’s Information Group // «K-3 5.45 mm assault rifle (Armenia), Rifles».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]