Կտրածք
Արտաքին տեսք
Կտրածք, նյութի քայքայում, որն առաջանում է շոշափող ուժերի ազդեցությամբ նյութի մի մասի նկատմամբ մյուսի սահելու հետևանքով։ Կտրածքը միշտ ուղեկցվում է կամ տրորմամբ, կամ ծռմամբ, կամ էլ երկրորդական այլ երևույթներով։ Առավել մաքուր կտրածք տեղի է ունենում ոլորման դեպքում՝ պլաստիկ նյութերից պատրաստված սնամեջ գլանների լայնական հատվածքներում։ Կտրածք է կոչվում նաև հեղույսների, գամերի, գամասեղների քայքայումը՝ դրանց առանցքներին ուղղահայաց հարթությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 670)։ |