Կուլունդայի տափաստան
Արտաքին տեսք
Կուլունդայի տափաստան, Կուլունդայի հարթավայր (ռուս.՝ Кулундинская равнина), տափաստան Արևմտա-Սիբիրական հարթավայրի հարավային մասում։ Տարածությունը մոտ 100 հզ. Կմ² է, բարձրությունը կենտրոնական մասում՝ 100—120 մ, հարավում և արևելքում՝ մինչև 200—250 մ։ Ռելիեֆին բնորոշ են կտրտված գետերով (Կուչուկ, Կուլունդա, Բուռլա) լեռնաբաշերը և անհոսք լճերը։ Լճերը հարուստ են սոդայով, գլաուբերյան և կերակրի աղերով։ Կլիման ցամաքային է, տարեկան տեղումները՝ 250—350 մմ։ Գետահովիտներում և լայն ձորակներում տարածված են սոճու, հյուսիս-արևելքում՝ կեչու, կաղամախու անտառներ։ Կուլունդայի տափաստանը Արևմտյան Սիբիրի գյուղատնտեսական կարևոր շրջաններից է։ Տարածքի մեծ մասը հերկված է, մշակում են հացահատիկային և տեխկուլտուրաներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 9)։ |