Կուզիկ մամի քար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուզիկ մամի քար, քար, որը գտնվում է Երնջակ գավառում` Ջուղայի հռչակավոր գերեզմանատնից արևմուտք` Ամենափրկիչ վանք բարձրանալու ճանապարհին։ Ըստ ավանդության՝ Ամենափրկիչ վանքի մարգերից սոխ գողանալու համար աստված պատժում է Կուզիկ մամին և վերածում քարի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 41 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։