Կուարլինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուարլինի, (Quarli-ni), Զվարթնոց—Էջմիածին տարածքի հնագույն, ուրարտական անվանումը։ Առաջին անգամ հիշատակվում է մ. թ. ա. VII դ.՝ որպես Վանի թագավորության (Ուրարտու) երկիր-հովիտներից մեկը։ Ըստ Զվարթնոցի սեպագիր արձանագրության, Ռուսա Բ (մ. թ. ա. 685—645 թթ.) Կուարլինիի հովտում տնկել է խաղողի ու պտղատու այգիներ և մշակել արտեր, որոնք ոռոգել է Ումեշինի ջրանցքի ջրերով։ Ջրանցքը նա փորել է Թեյշեբաինիի դիմաց՝ Իլդարունի (Հրազդան) գետի աջ ափից (Կարմիր բլուրի հանդիպակաց), կտրել անցկացրել է ժայռափոր թունելով և հասցրել Կուարլինիի հովիտ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 703