Կորատ (կատու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կորատ, կապտականաչ, կարճամազ կատու։ Նրա մարմինը իր չափսերի համեմատ ծանր է։ Շատ խելացի և աշխույժ կատուներ են[1], ովքեր շատ մոտ են մարդկանց հետ։ Իրենց տեսակին բնորոշ է սրտի տեսք ունեցող գլուխը և կանաչ աչքերը[2]։ Առաջացել է Թայլանդում։ Անունը ստացել է Նախոն Ռաչասիմա նահանգից, որտեղ տեղացիները նաև իրեն անվանել են Կորատ։ Թայլանդում ցեղատեսակին անվանում են Սի–Սաուաթ։ Այն նաև ճանաչված է «լավ բախտ բերող կատու» անունով։ Ավանդույթորեն այս կատուները զույգերով նվիրում են նոր ամուսնացած զույգերին կամ մարդկանց, ովքեր ուզում են բախտավոր լինել։ Մինչև վերջերս այս կատուն չի վաճառվել այլ միայն նվիրվել է։ Կատվի այս ցեղատեսակի առաջին ակնարկումը եղել է Թայ Թամարա Մաեուումի Կատուն պոեմների գրքում (1350-1767), որը հիմա Թայլանդի ազգային գրադարանում է։ Վերջերս Կորատը Թայլանդի փոստային նամականիշերի վրա է տպագրվել։ Մեկ օրինակ կա Թայլանդի Փոստի բաժանմունքում։ Կորատներն առաջին անգամ հայտնվել են Բրիտանիայում «Կապույտ Սիամացի» անունով 1889–1896 թվականների ընթացքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Morris, Desmond (1997). Cat World: A Feline Encyclopedia. New York: Penguin Books. էջեր 251–253.
  2. Cheryl Coleman (2014). «The Korat». The Cat Fanciers’ Association, Inc. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.