Կոստանտինոս Գալանոպուլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Կոստանտինոս Գալանոպուլոս
DK-AEK (7) (cropped).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Greece.svg Հունաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 28, 1997(1997-12-28)[1] (21 տարեկան)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հունաստան ԱԵԿ
Համար 25
Պատանեկան կարիերա
2011–2016 Հունաստան ԱԵԿ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015— Հունաստան ԱԵԿ 1 (0)
Ազգային հավաքական
2015 Հունաստան Հունաստան (մինչև 18) 1 (0)
2015— Հունաստան Հունաստան (մինչև 19) 8 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 29 հուլիսի, 2016:

Կոստանտինոս Գալանոպուլոս (հուն․՝ Κωνσταντίνος Γαλανόπουλος, դեկտեմբերի 28, 1997(1997-12-28)[1], Աթենք, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, որ խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում։ Ներկայում հանդես է գալիս հունական ԱԵԿ ակումբում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանտինոսն ԱԵԿ ակումբի սան է, որի ակադեմիա տեղափոխվել է 2011 թվականին։ Այն ավարտել է 2015 թվականին։ Օգոստոսի 21-ին ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը երեք տարի ժամկետով[2]։ 2016 թվականի մայիսի 31-ին կատարել է իր նորամուտը հունական առաջնությունում՝ Պանիոնիոս ակումբի դեմ հանդիպման ընդմիջումից հետո փոխարինելով Բրունո Զուկուլինիին[3]։

2016 թվականի հուլիսի 28-ին կատարել է իր նորամուտը միջազգային մակարդակում՝ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի՝ «Սենտ Էտիեն» ակումբի դեմ խաղի 67-րդ րոպեին փոխարինելով Ռոնալդ Վարգասին[4]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Հունաստանի պատանեկան հավաքականի տարբեր տարիքային խմբերում։ Մինչև 19 տարեկանների հավաքականի հետ մասնակցել է 2016 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկանների պատանեկան առաջնության ընտրական խաղերին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2nd Հունաստանի առաջնության արծաթե մրցանակակիր – 2015/2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Υπέγραψαν οι τρεις πιτσιρικάδες της ΑΕΚ» (հունարեն)։ Վերցված է 30 июля 2016 
  3. «Panionis - AEK» (անգլերեն)։ Վերցված է 30 июля 2016 
  4. «Saint Etienne - AEK» (անգլերեն)։ Վերցված է 30 июля 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]