Կոստանդին Ջուղայեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոստանդ Ջուղայեցիից)
Կոստանդին Ջուղայեցի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունուսուցիչ

Կոստանդին Ջուղայեցի նաև Կոստանդ Ջուղայեցի, 17-րդ դարի մանկավարժ, բնագետ ու վարդապետ։ Ուսանել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչի վանական դպրոցում, ուր և հետագայում դասավանդել է հաշվողական, թվաբանական առարկաներ։

Դպրոցի խնդիրներից էր նաև առևտրականներ պատրաստելը։ Այդ նպատակով Կոստանդին Ջուղայեցին 1687-ին գրել է «Աշխարհաժողով գիրք» թվաբանության դասագիրքը, որը պարունակում է հաշվապահական ու այլ խրատներ, տարբեր երկրների դրամական միավորների համեմատության, չափ ու կշիռների, տոկոսով տրված դրամի հաշվարկի, կտակի և ժառանգության, ինչպես նաև խրախճանական բնույթի շուրջ 130 խնդիր՝ լուծված նախապես տրված կանոններով։ Դասագրքում կիրառված են ամբողջ և կոտորակային թվեր, հայկական և հնդկական թվանշաններ (գրված է Ջուղայի բարբառով

Կոստանդին Ջուղայեցու մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդել Հարություն Տեր-Հովնանյանը իր «Պատմություն Նոր Ջուղայի» գրքում (հատորներ Ա, Բ, Նոր Ջուղա, 1880-81)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 615