Կոնտակտային օղակներ
Արտաքին տեսք
Կոնտակտային օղակներ, հոսանքատար օղակներ, որոնք ամրացված են էլեկտրական մեքենայի լիսեռին և ռոտորի փաթույթի ելքի սեղմակներին։ Նախատեսված են պտտվող փաթույթների և անշարժ արտաքին էլեկտրական սարքերի ու շղթաների միջև սահող կոնտակտ ստեղծելու համար։ Կոնտակտային օղակները մեկուսացված են միմյանցից և մեքենայի լիսեռից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 582)։ |