Jump to content

Կոլիզեյ (կինոթատրոն, Եկատերինբուրգ)

Coordinates: 56°50′22″N 60°36′38″E / 56.83956°N 60.61067°E / 56.83956; 60.61067
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլիզեյ
Տեսակկինոթատրոն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Հասցեпроспект Ленина, 43, Екатеринбург, Свердловская обл., 620075
Առաջին հիշատակում1845
Հիմնադրված է1845
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[2]
Քարտեզ
Քարտեզ
56°50′22″N 60°36′38″E / 56.83956°N 60.61067°E / 56.83956; 60.61067

«Կոլիզեյ» կինոթատրոն (ռուս.՝ Кинотеатр «Колизей»), երկդահլիճ կինոթատրոն Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում։ Քաղաքի ամենահին դահլիճն է։

Կինոթատրոնի շենքը մշակութային ժառանգության օբյեկտ է (գրանցման համար՝ 6600048000)[3]։

Հասցեն՝ Լենինի պողոտա, տուն 43։

«Կոլիզեյ» կինոթատրոնի շենքը կառուցվել է 1845 թվականին[4], այնտեղ տեղակայված էր առաջին Քաղաքային թատրոնը[5]։ Թատրոնի քարե շենքը, որը գտնվում է Գլխավոր պողոտայի (այժմ՝ Լենինի պողոտա) և Վոզնեսենսկի պողոտայի (այժմ՝ Կարլ Լիբկնեխտի փողոց) խաչմերուկում, կառուցվել է ճարտարապետ Կ. Ռ. Տուրսկու նախագծով՝ լեռնային պետ, գեներալ Վ. Ա. Գլինկայի նախաձեռնությամբ։

1914 թվականին Քաղաքային թատրոնը վերանվանվել է «Կոլիզեյ» և մինչև հիմա օգտագործվում է որպես կինոթատրոն։ 1917 թվականի հեղափոխությունից հետո կինոթատրոնը վերանվանվել է «Օկտյաբր» («Հոկտեմբեր»)[4]։

Պատմական անունը վերադարձվել է 2002 թվականին։ Վերջին վերակառուցումից հետո կինոթատրոնը «Կինոմաքս Կոլիզեյ» անվամբ վերաբացվել է 2002 թվականին՝ ռուսական կինոյի օրվա առթիվ[4]՝ դառնալով «Կինոմաքս» ցանցում «Պրեմիում» դասի առաջին կինոկենտրոնը։ Կինոկենտրոնի մեծ դահլիճը նախատեսված է 241 տեղի համար, vip-դահլիճը, մատուցողների ծառայության հնարավորությամբ, 30-տեղանի է։ Փոքր դահլիճի տարողությունը 50 նստատեղ է[4]։

2017 թվականին կինոթատրոնն անցել է «Սալյուտ» կինոթատրոնի տնօրինության տակ, օգոստոսից սկսել է նորոգվել, հոկտեմբերի 21-ին վերաբացվել է, աշխատել է որոշ ժամանակ, սակայն տարեվերջին կրկին փակվել է[6]։ Այժմ կինոթատրոնի շենքում կրկին վերակառուցման աշխատանքներ են։ Շենքի ճակատը պետք է վերականգնվի ըստ պատմական բնօրինակի։ Բացվելու են նախկինում փակված լուսամուտատեղերը, վերացվելու է արտաքին գովազդը։ Հատուկ ուշադրություն է դարձվելու շենքի ներսույթին։ Վերաբացումը նախատեսված է 2018 թվականի ամռանը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://ru-monuments.toolforge.org/wikivoyage.php?id=6600048000
  2. Решение исполнительного комитета Свердловского областного совета народных депутатов № 16 от 11.01.1980
  3. «Здание первого городского театра, в котором на массовых митингах выступал Я.М.Свердлов».
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Кинотеатр Колизей в Екатеринбурге».
  5. 5,0 5,1 «Старейший кинотеатр Екатеринбурга лишится попкорна».(չաշխատող հղում)
  6. «В Екатеринбурге «Колизей» снова закрылся, не проработав и месяца». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]