Կներեք, որ ապրում եմ…

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կներեք, որ ապրում եմ…
Երկիր Ռուսաստան
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվական2002
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Պոգրեբնոյ
Սցենարի հեղինակԱլեքսեյ Պոգրեբնոյ

«Կներեք, որ ապրում եմ…», ռեժիսոր Ալեքսեյ Պոգրեբնոյի վավերագրական ֆիլմը։ Ֆիլմը և հեղինակներն արժանացել են Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի և մի քանի ազգային և միջազգային կինեմատոգրաֆիական մրցանակների։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է Վերա Կազակովայի կյանքի մասին, որ պատմվում է նրա ընտանիքի կողմից։ Ծննդյան օրվանից լինելով հաշմանդամ՝ նա ոչ միայն կարողացել է իր մեջ ուժ գտնել ստանալու արժանի կրթություն, ունեցալ որդի, այլ նաև պայքարել է իր փոքր հայրենիքի վերածննդի համար։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ռեժիսորի հուշերի՝ ֆիլմի ստեղծման գաղափարը հուշել է մի նամակ, որից նա իմացել է Վերա անունով կնոջ դժվար կյանքի պատմությունը։ Նա մանկուց եղել է հաշմանդամ, տեղաշարժվել է անթացուփներով։ Վերան ոչ թե գոյատևում է, այլ աշխատում իր հայրենիքի վերածննդի ուղղությամբ, որտեղ անցել է իր մանկությունը։

Եթե այդպիսի մարդը կարողանում է ուժ գտնել պայքարելու հայրենիքի համար, ապա մենք մեր մեծ Հայրենիքի համար նույնպես պետք է հոգ տաննք։ Այլապես մենք կարող ենք կործանվել որպես ազգ, որպես քաղաքակրթություն։ Որպես Ռուսաստան...
- Ա. Պոգրեբնոյ, «Կուլտուրա» հեռուստաալիքին տված հարցազրույց[1]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 թվական՝ Ռուսաստանի Դաշնություն պետական մրցանակ (ռեժիսոր և սցենարի հեղինակ Ալեքսեյ Պոգրոբնոյին, օպերատոր Վլադիսլավ Ուսլովին, ձայնագրման ռեժիսոր Վլադիմիր Կորոբեյկինին, ֆիլմի հերոսուհի Վերա Կազակովային),
  • 2002 թ. - «Կինոն առանց խոչընդոտների» կինոփառատոնի վավերագրական բաժնի առաջին մրցանակ,
  • 2002 թվական՝ «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի ոչ խաղարկային ֆիլմերի մրցույթի գլխավոր մրցանակ,
  • 2002 թվական՝ «Ուղերձ Մարդուն» միջազգային կինոփառատոն, «Ոսկե կենտավրոս» գրան պրի,
  • 2002 թվական՝ «Ֆլաերտիանա» վավերագրական ֆիլմերի փառատոն, Մրցանակ լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար,
  • 2002 թվական՝ Միջտարածաշրջանային «Եվրասիական գեղադիտակ» փառատոն, միջազգային ժյուրիի հատուկ մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար,
  • 2002 թվական՝ Վավերագրական կինոյի «Ռուսաստան» բաց փառատոն, Հեռուստառադիոհեռարձակման ազգային ասոցիացիայի «Բարձր պրոֆեսիոնալիզմի համար» հատուկ դիպլոմ։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիայի անդամ Նինա Զվերևան «Կներեք, որ ապրում եմ...» ֆիլմն անվանում է իսկական վավերագրական ֆիլմ, որի մեջ կա հետազոտություն, իրական մարդու մենախոսություն կյանքի իրական պահին։ Չնայած նրան, որ այն նվիրված է հաշմանդամներին, սա հուզիչ հաղորդում չէ։ «Կան այդպիսի հաշմանդամներ, որոնց կողքին նորմալ մարդն րեն զգում է ավելի թերի։ Ֆիլմի հերոսուհին այնքան ոչ հաշմանդամ է»[2]։

Մեկ անգամ հերոսուհին ասել է, որ ֆիլմում ամեն ինչ չէ, որ իրեն դուր է գալիս։ Հիմնական նկատառումն այն է, որ ռեժիսորը նրան ցույց տվեց որպես կին՝ բաց թողնելով նրա բազմակողմանի անհատականության գրական ստեղծագործական կողմը։ Ռեժիսորը պնդում է, որ ֆիլմն իրեն դուր չի գալիս. «Ինձ այն թվում է միատոն, բավական հարթ։ Ես հիշում եմ, որ երբ մենք դասավորում էինք նյութերը, փորձում էինք ձգել ֆիլմը ձայնի օգնությամբ։ Այդպես ստացվեց, որովհետև Վերա Վասիլիևնան անընդհատ փորձում էր ղեկավարել ինձ։ <…> Այդ պատճառով էլ ֆիլմում միայն մենախոսություններ են և գրեթե չկա գործողություն։ Վերա Վասիլիևնան մեզ հնարավորություն չտվեց նկարել իրեն այնպես, ինչին նա արժանի էր»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Погребной Алексей: «Искусство – это нарушение некоторых общепринятых норм» (14.06.2007)
  2. Зверева Н. (23.09. 2004). «Скорее жив, чем мертв!» (ռուսերեն). Библиотека журналиста. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 28-ին.
  3. «Встреча с Алексеем Погребным в литературном клубе «Зелёная лампа» (03.12.2009)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.