Կյուլատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կյուլատուն, Գայլատուն, գյուղատեղի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանի Քյոսալար գյուղի մոտ, թավուտ անտառի խորքում։ Այստեղ պահպանվել էն հին ամրոցի ավերակներ և X—XI դարերի խաչքարեր։ Կյուլատանն էր գտնվում Ծարի իշխաններից մեկի գանձատունը։ Հնում Կյուլատունը հայտնի է եղել իր զարդատուփերով։ Կյուլատան բնակիչները տիրապետում էին փայտի վրա զարդաքանդակելու արհեստին։ Նրանք կարմիր փայտից պատրաստում էին բազմատեսակ զարդատառեր, որոնք բարձր գին ունեին նույնիսկ հեռավոր երկրների շուկաներում։ Կյուլատունը ասպատակել և ամայացրել են օտար նվաճողները XIII դարում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 490