Կլիվաժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կլիվաժ ( անգլ. cleavage- ճեղքում), ապարների ճեղքումը նուրբ շերտիկների։ Դիտվում է երկրակեղևի շերտերի գծային ծալքերի տարածման մարզերում։ Կլիվաժը առանձնապես լավ Է արտահայտվում կավային թերթաքարերում, որտեղ շերտիկների հաստությունը կարող Է հասնել մմ-ի մասերի։ Ավելի հաստ ու կոպիտ շերտիկներ առաջանում են ավազաքարերում և կրաքարերում։ Կլիվաժի առաջացման պայմանները լրիվ պարզաբանված չեն։ Երբեմն ոչ ճիշտ կլիվաժ են անվանում ապարների ամեն տեսակ ճեղքվածքները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 483