Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկա, խորհրդային և մասնակիորեն՝ հետխորհրդային շրջանի նախկին թեթև արդյունաբերական ձեռնարկություն։ Հիմնադրվել է 1925 թվականին Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ Սկզբնապես թողարկել է գորգ և օսլա։

Մորթու և մուշտակի զանգվածային արտադրությունը սկսել է 1934 թվականից։ Ունեցել է հումքի նախնական ու վերջնական մշակման, ներկման, ձևման, կարի և այլ արտադրամասեր։

1980 թվականին, 1934 թվականի համեմատ, արտադրանքի ծավալն աճել է 22 անգամ, կազմել 11 միլիոն ԽՍՀՄ ռուբլի։ Թողարկվող արտադրանքի (12 տեսակ) 10%-ն իրացվել է Խորհրդային Հայաստանում, 90%-ը՝ խորհրդային մյուս հանրապետություններում։ Համագործակցել է Մորթու արդյունաբերության համամիութենական ԳՀԻ-ի հետ։

ԽՍՀՄ փլուզումից հետո սեփականաշնորհվել է «ՎԱԲԱ» ՍՊԸ-ի կողմից, որը պատկանում է ՀՀ ԱԺ նախկին հանրապետական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին։ Մասնակիորեն վերագործարկվել է 2002 թվականին (նախկին հզորության 30%-ի չափով)[1]։

2021 թվականի դրությամբ ֆաբրիկայի արտադրական շենքերի մի մասը վերակառուցվել է որպես հանգստյան, հյուրանոցային և ռեստորանային գոտի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վերագործարկվեց Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկան». Արմենպրես. 2002 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին.
  2. «ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ».


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 54