Կիրիլ Միխայլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրիլ Միխայլով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բիաթլոնիստ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 2, 1983(1983-04-02) (41 տարեկան)
Ծննդավայր՝Կայրակովո, Միշկինսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Կիրիլ Միխայլով (ռուս.՝ Кирилл Андреевич Михайлов, ապրիլի 2, 1983(1983-04-02), Կայրակովո, Միշկինսկի շրջան, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս մարզիկ, դահուկորդ, բիաթլոնիստ։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։ Ռուսաստանի ազգային հավաքականների կենտրոնացված սպորտային թիմերի մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականից սկսել է զբաղվել սպորտով։ Միշկինի շրջանի Երիտասարդական սպորտային դպրոցի աշակերտ է (մարզիչ՝ Վ. Ն. Բայմետով)։

  • 2005 թվականից՝ Ռուսաստանի դահուկավազքի սպորտի վարպետ, Ռուսաստանի հավաքականի պարալիմպիկ թիմի անդամ
  • 2006 թվականից՝ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ
  • 2005 թվականից հանդես է գալիս Բաշկիրիայի բարձրագույն սպորտի վարպետության դպրոցում (մարզիչ՝ Ամիր Գումերով[1], ապա՝ Նադեժդա Գումերովա)

Սպորտային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  •  Ոսկի - Ձմեռային պարալիմպիկ խաղեր, 2006 թ. - դահուկավազք 20 կմ
  •  Բրոնզ - Ձմեռային պարալիմպիկ խաղեր, 2006 թ. - դահուկավազք 10 կմ
  •  Ոսկի - Ռուսաստանի առաջնություն, 2009 թ. (5 կմ)
  •  Արծաթ - Աշխարհի առաջնություն, 2009 թ.
  •  Ոսկի - Ձմեռային պարալիմպիկ խաղեր, 2010 թ. - բիաթլոն 3 կմ անհատական մրցավազք
  •  Ոսկի - Ձմեռային պարալիմպիկ խաղեր, 2010 թ. - դահուկավազք 20 կմ
  •  Արծաթ - Ձմեռային պարալիմպիկ խաղեր, 2010 թ. -դահուկավազք 10 կմ
  •  Ոսկի - Ձմեռային պարալիմպիկ խաղեր, 2010 թ. - էստաֆետ 3 x 5 կմ
  •  Ոսկի - Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ. - դահուկավազք 1 կմ

Մրցանակներ և սպորտային կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (մարտի 26 2010 թ.) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում մեծ ավանդի, 2010 թվականի Վանկուվերի (Կանադա) ձմեռային պարալիմպիկ խաղերում ունեցած նվաճումների համար[2]
  • Բարեկամության շքանշան (2014)[3]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալ (հունվարի 30 2008 թ.) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ձեռքբերումների և բազմաթիվ տարիների բարեխիղճ աշխատանքի համար[4]
  • Բաշկորտոստանին մատուցած ծառայությունների համար շքանշան (2010 թ.)[5]
  • Սալավաթ Յուլաևի շքանշան (ապրիլի 25 2006 թ., Բաշկորտոստան) - 2006 թվականի IX պարալիմպիկ խաղերում բարձր սպորտային արդյունքների համար[6]
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։ Զույգն ունի երկու որդի՝ Դանիելն ու Կորնիլը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Болеем за наших паралимпийцев!
  2. Указ Президента Российской Федерации от 26 марта 2010 года № 373 Արխիվացված 2013-10-29 Wayback Machine
  3. Чемпионы и призёры XI Паралимпийских зимних игр, награждённые государственными наградами Российской Федерации
  4. Указ Президента Российской Федерации от 30 января 2008 года № 119 «О награждении государственными наградами Российской Федерации»(չաշխատող հղում)
  5. «Президент Башкортостана Муртаза Рахимов наградил Ирека Зарипова и Кирилла Михайлова». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  6. «Указ Президента Республики Башкортостан от 25 апреля 2006 года № УП-162 «О награждении орденом Салавата Юлаева Гарифуллина Р. Р., Ибрагимовой Э. В. и Михайлова К. А.»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  7. Паралимпиец Кирилл Михайлов посвятил свою золотую медаль сыну

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]