Jump to content

Կիրիլ Ալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրիլ Ալոյան
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 22, 1999(1999-01-22)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Կիրիլ Օլեգի Ալոյան (հունվարի 22, 1999(1999-01-22)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուսաստանցի ֆուտբոլիստ, պաշտպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան է։ Խաղացել է ակումբի երիտասարդական թիմում[2] և եղել է «Զենիթ-2»-ի հայտացուցակում։ 2019 թվականի հուլիսի վերջին տեղափոխվել է Հայաստանի ուժեղագույն թիմերից մեկը՝ «Ալաշկերտ»[3]։ Բարձրագույն լիգայում նորամուտը կայացել է հոկտեմբերի 25-ին «Ուրարտուի» դեմ խաղում (4:2)։ Ալոյանը խաղադաշտ է դուրս եկել հանդիպման 86-րդ րոպեին՝ փոխարինելով Նիկիտա Տանկովին[4]։ Ընդհանուր առմամբ թիմի կազմում անցկացրել է երկու հանդիպում։

2020 թվականի փետրվարին Ալոյանը վերադարձել է Ռուսաստան և պայմանագիր կնքել Կրասնոյարսկի «Ենիսեյ» ակումբի հետ[5]։ Նույն թվականի սեպտեմբերին տեղափոխվել է բելառուսական «Սլուցկ»[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Профиль на сайте «Зенита»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  3. «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել «Զենիթի» երկրորդ թիմի պաշտպանի հետ
  4. «24.10.2019 г. «Урарту» — «Алашкерт» — 2:4 (протокол)». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  5. ««Енисей» подпишет четверых новичков, в том числе хавбека «Лейрии»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 29-ին.
  6. В составе "Слуцка" пополнение