Jump to content

Կիսահաղորդչային ֆոտոէլեմենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կիսահաղորդչային ֆոտոէլեմենտ, ֆոտոէֆեկտի շնորհիվ կլանված լուսային էներգիան էլեկտրական ազդանշանի փոխակերպող կիսահաղորդչային սարք։

Ներքին ֆոտոէֆեկտով պայմանավորված ֆոտոհաղորդականության կիսահաղորդչային ֆոտոէլեմենտ կոչվում է ֆոտոդիմադրություն, իսկ վենտիլային ֆոտոէֆեկտի հիման վրա աշխատող կիսահաղորդչային ֆոտոէլեմենտը՝ վենտիլային կամ փակող շերտով ֆոտոէլեմենտ։

Արտաքին էլեկտրական լարման կիրառմամբ աշխատող վենտիլային ֆոտոէլեմենտը կոչվում է ֆոտոդիոդ, իսկ ֆոտոհոսանքի ներքին ուժեղացման հատկություն ունեցող ո-p-ո կամ p-ո-p անցումով համակարգը՝ ֆոտոտրիոդ կամ ֆոտոտրանզիստոր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 447