Jump to content

Կիմ Օկ Կյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմ Օկ Կյուն
김옥균, 金玉均
 
Կրթություն՝ Keio Gijuku?
Մասնագիտություն՝ ինքնակենսագիր և քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 23, 1851(1851-02-23)
Ծննդավայր Հարավային Չունգչոնգ, Չոսոն
Վախճանի օր մարտի 28, 1894(1894-03-28) (43 տարեկան)
Վախճանի վայր Շանհայ, Սոնցզյան
Թաղված Աոյամայի գերեզմանատուն
Քաղաքացիություն  Չոսոն

Կիմ Օկ Կյուն (փետրվարի 23, 1851(1851-02-23), Հարավային Չունգչոնգ, Չոսոն - մարտի 28, 1894(1894-03-28), Շանհայ, Սոնցզյան), Չոսոն դարաշրջանի կորեացի հասարակական գործիչ։ Ակտիվորեն հանդես է եկել Կորեայի արևմտականացման օգտին։ Իր համար նպատակ էր սահմանել Ճապոնիայի օգնությամբ կորեկան պետական համակարգի, գիտության և բանակի զարգացումը, որպեսզի հետագայում Կորեան կարողանա դիմակայել այլ երկրների (այդ թվում՝ նաև Ճապոնիայի) կայսերական նկրտումներին։ 1884 թվականի դեկտեմբերին բարեփոխիչները, Կիմ Օկ Կյունի գլխավորությամբ հեղաշրջում կազմակերպեցին և զավթեցին իշխանությունը, բայց երկու օր անց պարտություն կրեցին։ Կիմը սպանվեց Շանհայում և հետմահու արժանացավ «Չունդալ» տիտղոսին։

Կիմ Օկ Կյունը ծնվել է 1851 թվականին Չունգչոնգ-Նամդո մարզում։ Նրա հոր անունը Կիմ Բյոնդե էր։ Նրա ընտանիքը աղքատ էր։ Երբ Կիմը չորս տարեկան էր, նրանք տեղափոխվել են Չխոնան։ Նրա հայրը սոդան՝ տարրական դպրոց է բացել, ուր սովորել է նաև Կիմ Օկ Կյունը։ 6 տարեկանում նրան որդեգրել է Կիմ Բյոնգեն, ով կորցրել էր իր որդուն և չէր ցանկանում, որ իր տոհմը դրանով վերջանա։