Կընճըլար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կընճըլար Ղընճլար, հայաբնակ գյուղ Իզմիրի վիլայեթում։ Միջին դարերում կոչվել է Նոր գյուղ։ XX դ. սկզբին ուներ ավելի քան 1500 բնակիչ։ Զբաղվում էին շերամապահությամբ, այգեգործությամբ, արհեստներով։ Գյուղում կային մետաքսի երկու գործարան, եկեղեցի (Ս. Սարգիս) և երկսեռ վարժարան (Արշարունյան)՝ 260 աշակերտով։ Բնակիչները տեղահանվել են 1922-ին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 396