Կեֆալոս[1] (հուն․՝ Κέφαλος[2]), փոքր քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 86 մ բարձրության վրա[3], Կոս կղզու հարավարևմտյան մասում, Կոս քաղաքից 34 կմ հարավ-արևմուտք և «Իպոկրատիս» միջազգային օդանավակայանից 13 կմ հարավ-արևմուտք։ Մտնում է Հարավային Եգեյան կղզիների պերիֆերիայի կազմի մեջ գտնվող Կոս համայնքի մեջ։ Ըստ 2011 թվականի տվյալների՝ Կեֆալոսի բնակչության թիվը կազմել է 2156 մարդ[2]։ Կեֆալոսի շրջակայքում գտնվող Ասպրի-Պետրա (Σπήλαιο Ασπρης Πέτρας) քարայրի հայտնաբերումները ապացուցում են, որ Կոսի բնակեցումը սկսվել է նեոլիթի ժամանակաշրջանում։ Կեֆալոսի մոտակայքում է գտնվում Աստիպալեյայի (հին հունարեն՝ Ἀστυπάλαια) փլատակները, որը մինչև մ. թ. 366 թվականը եղել է կղզու մայրաքաղաքը[4]։ Այնուհետև Աստիպալեյան գրեթե ամբողջովին ավերվել է, հին քաղաքից մնացել են միայն ավերակներ։ Կեֆալոսում են գտնվում Սուրբ Ստեֆանոսի երկու բազիլիկները և 15-րդ դարի վերջ և 16-րդ դարի սկզբներին կառուցված հոսպիտալերների ամրոցը[5]։ Առողջարանը հռչակավոր է իր ավազոտ գեղատեսիլ ծովափով և ավանդական ճարտարապետությամբ, քաղաքին որպես բնորոշ հատկանիշ ծառայող հնամյա հողմաղացով[6][7]։
Համայնքը ստեղծվել է 1948 թվականին[8]։ Համայնքի մեջ մտնում է 4 բնակավայր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը հասնում է 2638 մարդու[2]։ Մակերեսը 73,388 կմ² է[3]։
↑Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. - М. : Роскартография, Омская картографическая фабрика, 2001. - (Страны мира «Европа»). - 2000 экз.
↑ 2,02,12,22,32,4Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011 (греч.). Ελληνική Στατιστική Αρχή (20 Μαρτίου 2014). Дата обращения 22 октября 2017.
↑ 3,03,1Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). - Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. - Τ. I. - Σ. 415. - ISSN 1106-5761.
↑«Κάστρο Κεφάλου» (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.