Կետգուտ (անգլ.՝ catgut - լար), թելեր, մշակվում են մանր եղջերավոր անասունների աղիքներից։ Կետգուտը վիրաբուժական կարանյութ է։
Օգտագործվում է ներքին կարերի համար՝ վիրահատության ժամանակ արյան անոթները կապելու նպատակով։ 7-30 օրվա ընթացքում ներծծվում է հյուսվածքներում։