Կենտրոնացված հաշվողական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենտրոնացված հաշվողական համակարգ, միմյանց հետ փողկապված հաշվողական մեքենաների խումբ, որտեղ մեքենաներից մեկը (կոչվում է կենտրոնական) կառավարում է մյուսների աշխատանքը։ Հիմնական խնդիրն է ավելացնել հաշվողական միջոցների բեռնվածությունը և արագացնել խնդրի լուծումը։

Ֆունկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական մեքենայի հիմնական ֆունկցիաներն են՝

  • լուծվող խնդրի ծրագրի բաժանումը իրարից անկախ մասերի և դրանց բաշխումը հաշվողական մեքենաներին
  • նախնական ծրագրի ձևափոխումն ըստ մեքենաների ներքին լեզուների
  • բոլոր մեքենաների կառավարումն ու աշխատանքի հսկումը
  • հաշվողական մեքենաների հետ ինֆորմացիայի փոխանակումը (սա կարող է իրագործել նաև ընդհանուր հիշողության սարքը)
  • վերջնական արդյունքի ստացումը։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնացված հաշվողական համակարգերը լինում են՝

  • սինքրոն (խնդրի լուծումը ինֆորմացիայի փոխանակման հետ չի համընկնում, իսկ ինֆորմացիայի նախապատրաստման հետ կարող է համընկնել)
  • ասինքրոն (այս բոլորը կարող են համընկնել)։

Կենտրոնացված հաշվողական համակարգերի հետագա զարգացումը հանգեցրեց բազմաստիճան կենտրոնացված հաշվողական համակարգերի ստեղծման։ Դրանք կազմված են տարբեր աստիճաններում գտնվող հաշվողական մեքենաներից, որոնցից յուրաքանչյուրը կառավարում է իրենից ցածր գտնվողներին։ Այս համակարգի արտադրողականությունը մեծ է մի քանի անգամ։

Կենտրոնացված հաշվողական համակարգի հիմնական թերությունն այն է, որ կենտրոնական մեքենայի անաշխատունակությունը բերում է ամբողջ համակարգի անաշխատունակության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 380