Կարովինի ինքնաձիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարովինի ինքնաձիգ
Ենթատեսակինքնաձիգ
Երկիր ԽՍՀՄ
ՍտեղծողSergey Korovin?
Փամփուշտի տեսակ7,62×39 մմ

Կարովինի ինքնաձիգ, Հայրենական մեծ պատերազմի վերջում մշակված սովետական փորձառական ինքնաձիգ։ Ինքնաձիգը չի անցել 1945 թվականի ամռան փորձությունը ավտոմատիկայի աշխատանքի անհուսալիության ու շահագործման ցածր որակի խնդիրների պատճառով, չի ընդունվել սպառազինություն ու չի արտադրվել սերիայով։

Համարվում է աշխարհում առաջին ինքնաձիգը, որը գծագրվել է «Բուլլ պապ» սխեմայով[1] (չնայած պետք նշել, որ այդ սխեմայով ստեղծվել է PzB M.SS.41 հակատանկային զենքը)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաձիգի կառուցվածքը[2].

  • Փողն ընդգրկող օղակաձև գազախցիկ և օղակաձև մխոց,
  • փողի կողպում՝ փակաղակը ներքև թեքելով,
  • հարվածային տեսակի հարվածամեկնարկային մեխանիզմ՝ առանց մենահատ կրակի ռեժիմի փոխանցման,
  • ապահովիչը փակում է մեկնարկային կեռիկը,
  • հետադարձ մարտական զսպանակը գտնվում է կոթում,
  • ներքևից միացվող հատածաձև պահեստատուփ՝ նախատեսված 30 փամփուշտի համար,
  • պահեստատուփի սողնակը արգելափակվում է մեկնարկային կեռիկին սեղմելու դեպքում,
  • պարկուճի ետ մղումը կատարվում է դեպի վերև։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Оружейные конструкторы | Сергей Александрович Коровин
  2. А. А. Малимон. Отечественные автоматы (записки испытателя-оружейника) / под редакцией заслуженного деятеля науки и техники РФ, д. техн. н., профессора Г. Н. Охотниковауточнить