Կարմիր լուրեր բարեկամես
Արտաքին տեսք
Կարմիր լուրեր բարեկամես | |
---|---|
Հեղինակ | Սիամանթո |
Տեսակ | բանաստեղծությունների ժողովածու |
Թեմա | հայկական ջարդեր |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Հրատարակում(ներ) | 1909 թվական[1] |
Հրատարակման վայր | Կ. Պոլիս |
Կարմիր լուրեր բարեկամես, Սիամանթոյի բանաստեղծությունների շարքերից, որ գրել է Ադանայի կոտորածներից հետո, հրատարակել 1909 թվականին Կոստանդնուպոլիսում։ Գրքի խորագիրը գրված է արյունահոս տառերով, արյունը լճացել է գրքի շապիկի ներքևում։
Բանաստեղծությունների շարքն սկսվում է «Սուգ» բանաստեղծությամբ, որին հաջորդում են արյունոտ դրվագներ պատմող 11 նամակ-քերթվածներ («Պարը», «Քավություն», «Լոգանք», «Դաշույն» և այլն), սակայն ավարտվում է «Հաղթանակ մը» բանաստեղծությամբ, որտեղ Սիամանթոն պայքարի կոչ է անում՝ համոզված, որ արիաբար մաքառելու ունակ ժողովուրդը չի կորչի։