Կատեգորիայի քննարկում:Հունգարացի քննադատներ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հունգարացի/հունգար[խմբագրել կոդը]

Արամ ջան, կարծիքդ կհայտնե՞ս։--Լիլիթ (քննարկում) 21:58, 28 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Լիլիթ ջան, հունգարացի, հունգարուհի, հունգարարեն ըստ Հայերեն ուղղագրական-ուղղախոսական-տերմինաբանական բառարանի (հունգար տարբերակը բացակայում է), իսկ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը հունգարը նույնպես մեկնաբանում է հունգարացի կամ Հունգարիայի բնիկ (բայց ոչ՝ հունգար ժողովուրդ), Հայոց լեզվի հոմանիշների բառարանում ընդհանրապես բացակայում է հունգար տարբերակը, նույնը՝ Ստ.Մալխասյանի Հայերէն Բացատրական Բառարանում: Միանշանակ հունգարացի:--Արամ Լ.Ս. (քննարկում) 22:21, 28 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Վահե ջան, խնդրում եմ հետ փոխել բոլոր կատեգորիաները և նման մեծամասշտաբ վերանվանումներից առաջ խնդրում եմ քննարկում բացել։ --Լիլիթ (քննարկում) 04:31, 29 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Ժողովուրդ ջան, տիտղոսավոր հոդվածը կոոչվում է «Հունգարներ», ոչ թե հունգարացիներ։ Տվյալ դեպքում, եթե կա հունգար տարբերակը, ապա «հունգարացի» տարբերակը նրան հարաբերում է այնպես, ինչպես «հայ» ու «հայաստանցի» տերմինները։ -- Vahe (Discussion) 06:57, 29 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Արամ ջան, քանի որ Հունգարներ հոդվածը դու ես ստեղծել, խնդրում եմ կարծիքդ հայտնես այստեղ։--Լիլիթ (քննարկում) 19:53, 29 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
այո հոդվածն իրոք Հունգար է կոչվում և ես անձամբ հակված եմ հունգարացի տարբերակին: Իհարկե պետք է ստուգել որևէ վստահելի աղբյուրով:--Արամ-վան 06:25, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Արամ ջան, կարծում եմ՝ Արամ Սողոմոնյանի ներկայացրած աղբյուրները բավական են՝ ամեն ինչ վերանվանելու համար՝ ներառյալ հունգարներ հոդվածը, ի՞նչ կասես։--Լիլիթ (քննարկում) 06:48, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Միայն կարող եմ ավելացնել, որ ՀՍՀ-ում հոդվածը կոչվում է հունգարներ:--Արամ-վան 07:48, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Հայկ, դու ի՞նչ կասես։--Լիլիթ (քննարկում) 07:57, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Վահեի ասած տարբերակը` հայ ու հայաստանցիների համեմատելով, տրամաբանական է, ես էլ եմ դրան հակված: Բայց քանի որ միայն 1970-ականների ՀՍՀ-ն է հունգար օգտագործում, իսկ հայկական բառարանները` հունգարացի, ուրեմն` հունգարացի--Հայկ (արաբագետ) 08:06, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Մերսի, Հայկ։ Vahe ջան, խնդրում եմ վերանվանել բոլորը։--Լիլիթ (քննարկում) 08:29, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
․․․ Լաաավ, ուրեմն մի էսպես բան առաջարկեմ․ առայժմ չեմ անվանափոխում։ Նախ մի էջ բացեմ քննարկման, որտեղ որոշենք սկզբի համար Եվրոպայի պետությունների անվանարկման, ազգային ու տեղագրական անվանակոչման տվյալները։ Կողմնորոշվենք, ու բոլոր տիտղասային հոդվածներն ու կատեգորիաները կփոփոխենք․․․ առանց կոմպլեքս մոտեցման սխալներ շատ ենք անելու․․․․ միգուցե «հունգար» տարբերակից էլ չհրաժարվենք։ -- Vahe (Discussion) 11:21, 30 Օգոստոսի 2015 (UTC)[reply]