Կատեգորիայի քննարկում:Հայկական բերդեր և ամրոցներ (Հայաստան)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավելորդ բառ[խմբագրել կոդը]

Ողջույն, Գարդմանահայ ջան: Չե՞ս կարծում, որ հայկականը ավելորդ է այստեղ: Միևնույնն է՝ Արագածոտնի կամ այլ 9 մարզերում միայն հայկական բերդեր են: Մյուս կողմից՝ Երևանի տարածքում ոչ մի հայկական բերդ չկա: Ավելի լավ կլինի այդ բառը հանել և վերջացնել նաև այս կատեգորիան՝ Հայաստանի բերդեր և ամրոցներ --Հայկ (արաբագետ) 15:35, 11 Նոյեմբերի 2016 (UTC)[reply]

Բարև Հայկ ջան: Ճիշտ ես նկատել, թերի կողմեր կան, որոնք ես նախատեսել էի շտկել հետագայում: Օրինակ Հայկական բերդեր և ամրոցներ (Թուրքիա) կատեգորիայում հնարավոր է լինեն բերդեր, որոնք երկակի իմաստ ունեն, այսինքն՝ ներկա բերդը կառուցվել է ոչ հայկական տարրի կողմից հայկական բերդի վրա և այլն: Հիմա փորձում եմ որոշակի ձևով դասակարգել՝ քիչ, թե շատ նորմալ տեսքի բերելով այս թեմային առնչվող բազմաթիվ սխալ կատեգորիաների պարունակությունը, որից հետո աստիճանաբար ուղղումներ կարվեն: --Գարդմանահայ (քննարկում) 16:12, 11 Նոյեմբերի 2016 (UTC)[reply]
Իսկ ինչ վերաբերվում է նշված կատեգորիային, ապա ներկայացնեմ, թե ինչ տրամաբանությամբ եմ ընտրել անվանումը: Աշխարհում կան բազմաթիվ հայկական բերդեր և ամրոցներ, բնականաբար, եթե ոչ բոլորը, ապա գերակշիռ մասը գտնվում են ներկայիս ՀՀ, Ադրբեջան, Արցախ, Թուրքիա, Վրաստան և Իրան պետությունների տարածքում: Դրա համար «Հայկական բերդեր և ամրոցներ» կատեգորիան բաժանել եմ 1.«Հայկական բերդեր և ամրոցներ (Հայաստան)», «Հայկական բերդեր և ամրոցներ(Վրաստան)», «Հայկական բերդեր և ամրոցներ(Թուրքիա)», «Հայկական բերդեր և ամրոցներ(Արցախ)», «Հայկական բերդեր և ամրոցներ(Իրան)», «Հայկական բերդեր և ամրոցներ(Ադրբեջան)» կատեգորիաների (ենթակատեգորիաների): Այնուհետև ըստ հերթականությամբ պատասխանեմ
«Հայկական բերդեր և ամրոցներ (Հայաստան)» կատեգորիան վերաբերվում է ներկայիս ՀՀ-ի սահմաններում գտնվող հայկական բերդերին և ամրոցներին, ու քանի որ երկիրը բաժանվում է մարզերի + մայրաքաղաքը, ես էլ այս կատեգորիան եմ բաժանել ըստ մարզերի: Օրինակ Կատեգորիա:Լոռու մարզի հայկական բերդեր և ամրոցներ, Կատեգորիա:Սյունիքի մարզի հայկական բերդեր և ամրոցներ կատեգորիա և այլն: Իմ կարծիքով այսպես ասած ենթակատեգորիաները պետք է ունենան անվանման նույն սկզբունքը, ինչ գլխավոր կատեգորիան (Հայկական բերդեր և ամրոցներ), որից առաջացել են: Միգուցե ընդհանրապես մարզերից մեկում բացի հայկական բերդերից ու ամրոցներից օտար բերդեր չկան, այնուամենայնիվ կատեգորիաների այս խմբի դասակարգումը հասկանալի ու հեշտ դարձնելու համար առաջարկում եմ, որ մնա դասակարգման ներկա տրամաբանությունը: Այս պահին չեմ կարող ասել օրինակ Կոտայքի մարզում ոչ հայկական բերդեր կան, թե ոչ, բայց, կրկին նշեմ, կատեգորիաների հերթականությունն ու իմաստը հեշտ ընկալելու և հասկանալու համար թող մնան ներկայիս անվանումով: Ինչ վերաբերվում է Երևանում կան հայկական բերդեր, ամրոցներ, թե ոչ, ապա իմ կարծիքով կան և՛ ոչ հայկական և՛ հայկական: Բոլորը, նույնիսկ վիճալի հոդվածները նախ հավաքենք Երևանի հայկական բերդեր և ամրոցներ կատեգորիայում, այնուհետև ուղղումները կանենք քննարկումների արդյունքները հաշվի առնելով: Այս փուլում պետք է խուսափել բարդ քննարկումներից. մեկի համար Էրեբունին հայկական է, իսկ մյուսի համար ուրարտական, դե արի ու ընդհանուր հայտարարի արի:--Գարդմանահայ (քննարկում) 16:12, 11 Նոյեմբերի 2016 (UTC)[reply]
«Հայկական բերդեր և ամրոցներ(Թուրքիա)» կատեգորիայում հավաքում եմ բոլոր այն ամրոցները, որոնք հայկական են կամ հոդվածը կարդալիս այդպիսի տպավորություն եմ ստանում: Չեմ բացառում, որ կլինեն բազմաթիվ սխալներ, որոնք կշտկվեն: Օրինակ ամրոցներից մեկը ներառել էի այստեղ, բայց հետո պարզվեց, որ այն իրականում կառուցել են օսմանցիները հին հայկական/ուրարտական ամրոցի տեղում: Բնականաբար հանեցի, բայց դե մնացած հարցերը ընթացքում: Այս կատեգորիան էլ պետք է ունենա բազմաթիվ ՛՛ենթակատեգորիաներ՛՛, բայց թե ինչ սկզբունքով պետք է բաժանել, դեռ չեմ հստակ չեմ պատկերացնում:--Գարդմանահայ (քննարկում) 16:12, 11 Նոյեմբերի 2016 (UTC)[reply]

Կարելի է նաև մարզերի բերդեր և ամրոցներ կատեգորիաները բաժանել ավելի փոքր կատեգորիաների՝ հիմնված կառուցման ժամանակաշրջանի (նախաքրիստոնեական, միջնադարյան, 10-րդ դարի և այլն), կառուցման պահին գոյույթուն ունեցող պետական միավորի (Բագրատունյաց, ուրարտական և այլն) ու այսպես շարունակ: Բայց սա արդեն քննարկում է պահանջում:--Գարդմանահայ (քննարկում) 16:21, 11 Նոյեմբերի 2016 (UTC)[reply]

Այո, այդ պահը հասկացել եմ, որ հավաքագրված են 6 պետությունների մեջ, բայց կոնկրետ Հայաստանինը կարելի էր կոչել ուղղակի Հայաստանի բերդեր և ամրոցներ: Ու դրանից բխեին մյուս ենթակատեգորիաները --Հայկ (արաբագետ) 21:21, 11 Նոյեմբերի 2016 (UTC)[reply]