Կատեգորիայի քննարկում:Լոռու մարզի գետեր

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկ, կարո՞ղ եմ իմանալ, թե ինչ հիմնավորմամբ են նման զանգվածային փոփոխություններ կատարվել։ --Ջեօ 12:57, 25 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Ողջույն, Ջեօ: Իհարկե, կարող ես: Դրանք բոլորը ավելորդ ու խճճող կատեգորիաներ էին: Օրինակ՝ կար Լոռու մարզի լճեր, գետեր, ջրամբարներ, ջրանցնքներ և այլն, և դրանք բոլորը, բացի գետերից, ունեին 1-2 հոդված: Փոխարենը դրանք միավորվեցին մեկ կատեգորիայի՝ Լոռու մարզի ջրագրության մեջ, իսկ հոդվածում ավելացվեց մեկ այլ կատեգորիա՝ Հայաստանի գետեր, կամ լճեր և այլն: Սա հոդվածների մեծ մասում թերի էր կամ ընդհանրապես չկար, և հոդվածները՝ գետ, լիճ և այլն, հաճախ նաև գտել եմ ուղղակի՝ առանց կատեգորիաների: Դրանք այժմ վերամիավորված են իմ ասած սկզբունքով: Նույն տրամաբանությամբ ջնջումների մյուս մասը վերաբերում էր բնակավայրերին. օրինակ՝ Շիրակի մարզում կա 3 քաղաք, Արմավիրում՝ 2, Արագածոտնում՝ 3 և այդպես շարունակ: Այսինքն՝ այսինչ մարզի բնակավայրերը հենց այդինչ մարզի գյուղերն էին, որոնց քանակը կարող էր անցնել 100-ից և ընդամենը մի քանի քաղաք: Հետևաբար՝ այդ բոլոր հոդվածները ստացան երեք կատեգորիա՝ իքս մարզի բնակավայրեր, Հայաստանի գյուղեր (կամ քաղաքներ), այսինչ շրջան (ինչը առհասարակ բացակայում էր): Այսինքն՝ գյուղերն ու քաղաքները ամբողջությամբ համակարգվեցին ու դասավորվեցին: Այլ փոփոխություններ՝ սրանցից բացի, չեն արվել --Հայկ (արաբագետ) 13:23, 25 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Մի բան էլ: Հիմա նայիր՝ կա Կատեգորիա:Լոռու մարզի ճարտարապետություն: Բայց դրանից բացի կա այն հիմնականն ու անհրաժեշտը, որի մեջ արդեն միավորված է ամեն ինչ՝ Կատեգորիա:Լոռու մարզի շենքեր և կառույցներ: Այստեղ մտնում են և այդ մարզի քաղաքների շենքերն ու կառույցները, և առանձին շենքերն ու կառույցները՝ համախմբված որպես բերդեր, եկեղեցիներ և այլն: Ստացվեց՝ որ կատեգորիան դատարկ է: Իսկ ինչու է ավելորդ, որովհետև Հայկական ճարտարապետությունը համախմբված է ըստ դարաշրջանների՝ ունենալով առանձնահատկությունները, ըստ կառույցների տեսակների՝ դարձյալ առանձնահատկություններով, և այլն: Իսկ Լոռու մարզում հայկական ճարտարապետությունը ոչնչով չի տարբերվում Տավուշի կամ Սյունիքի մարզից, հետևաբար՝ ավելորդ է ու դատարկ այդ կատեգորիան: Հաճելի խմբագրումներ, Ջեօ ջան --Հայկ (արաբագետ) 13:34, 25 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Kayerac-ի քննարկման էջում գրեթե նույն քննարկումն է, ուղղակի այլ թեմային վերաբերող կատեգորիաներն են քննարկվում։ Կարծում եմ՝ լավ կլիներ ընդհանուր կոնսենսուսի գալուց հետո կատարվեին նման փոփոխություններ։ Բացի այդ, զանգվածային փոփոխություններ իրականացնելուց առաջ սովորաբար Խորհրդարանում գրվում և զգուշացվում է մասնակիցներին, միգուցե այլ մասնակից (այս դեպքում Կարեյացը) ունի այլ դիրքորոշում։ --Ջեօ 13:28, 25 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]
Ոչ մի խնդիր չկա, ես հիմա այս քննարկումների բուն թեման կտեղափոխեմ խորհրդարան, և անկեղծ ասած, նույն Կարեյացի հետ քննարկելուց հետո այդպես էլ ուզում էի անեի: Շնորհակալություն որ ուշադիր ես --Հայկ (արաբագետ) 13:36, 25 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]