Կառուցվածքների դինամիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կառուցվածքների դինամիկա, շինարարական մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է շենքերի ու կառույցների վրա դինամիկ ուժերի ազդեցությունը և մշակում հաշվման մեթոդներ ու կոնստրուկտիվ միջոցառումներ։ Դինամիկ ուժերի ազդեցությունը որոշվում է ոչ միայն դրանց մեծությամբ ու բաշխմամբ, այլև փոփոխման հաճախականությամբ։ Երբ ստիպողական ուժի փոփոխման հաճախականությունը համընկնում է կառույցի կամ դրա առանձին կրող տարրի տատանման սեփական հաճախականությանը, առաջանում է ռեզոնանսի երևույթ, որի դեպքում կրող կոնստրուկցիան կարող է քայքայվել։ Կառուցվածքների դինամիկայի հիմնական խնդիրն է դինամիկ ուժերի փոփոխման հաճախականությունը կամ կոնստրուկցիայի չափերն ընտրել այնպես, որ ռեզոնանս չառաջանա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 274