Կառանային կառույցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կառանային կառույցներ, նավամատույցների տրանսպորտային հիդրոտեխնիկական կառույցներ։ Հիմնական դերը նավերի հարմար մոտեցումն ու կառանումն ապահովելն է։ Ափի երկարությամբ տեղադրված Կառանային կառույցներ կոչվում են առափնյա, իսկ նավահանգստի ջրային տարածքում՝ ափին ուղղահայաց կամ անկյան տակ կառուցվածները՝ պիրսեր։ Ըստ կոնստրուկտիվ հատկանիշների տարբերում են զանգվածային (գրավիտացիոն), ցցաշեն և հատուկ հիմնատ ակերով կառանային կառույցներ։ Զանգվածային Կառանային կառույցներ կանոնավոր ձևի արհեստական քարերից պատրաստված հոծ պատեր են, մեծ տրամագծով թաղանթներ են։ Ցցաշեն Կառանային կառույցներ հոծ պատ կազմող ցցաշարեր են կամ էստակադ (տես Ուղանց)։ Հատուկ հիմնատակերով Կառանային կառույցներից են իջուցիկ հորերի, կեսոնների վրա կառուցված շինությունները են։ Հիմնական շինանյութերն են բետոնը, երկաթբետոնը, քարը, պողպատը։ Կառանային կառույցների տիպը և կոնստրուկցիան որոշվում են շահագործման պահանջներով, հիդրոլոգիական պայմաններով, հիմնատակի գրունտի բնույթով են։ Նավերի Կառանային կառույցներին դիպչելու հարվածը մեղմացնելու համար նախատեսվում են առաձգական նյութերից պատրաստված հետհար հարմարանքներ, որոնք ամրացվում են Կառանային կառույցների վերջրյա մասերին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 269