Կապն Ավստրիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կապը Ավստրիայումից)

Ավստրիայում Հեռահաղորդակցությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա շնորհիվ լավ զարգացած հեռախոսային կապի, մեծ քանակությամբ ռադիոկայանների և հեռուստաալիքների, ինչպես նաև զարգացած համացանցի։

Ընդհանուր ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռախոսային կապը լավ զարգացած է և բավականին արդյունավետ՝ չնայած որ թանկ սակագներ ունի։ Հասանելի է հեռախոսային և ինտերնետ ծառայությունների ամբողջ փաթեթը[1]։ Երկրում կան 15 խոշոր երկրային արբանյակային կայաններ և 600 VSAT կայաններ։ Բացի այդ Ավստրիան տիեզերք է արձակել երկու Intelsat հեռահաղորդակցության արբանյակներ՝ մեկը Ատլանտյան, մյուսը Հնդկական օվկիանոսների վրա, ինչպես նաև մեկ Eutelsat[1]:

Հեռախոսային կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամադրված կապուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հեռախոսային կոդ՝ 43[1],
  • Տրամադրված գծերի քանակը՝ 3,4 միլիոն (47-րդը տեղը աշխարհում (2011 թ.))[1],
  • Տրամադրված գծերի մեծ մասը անալոգային են, մնացածը՝ ISDN,
  • 1990-ական թվականների կեսերից նկատվում է տրամադրված գծերի օգտագործման նվազում, որը կապված է բջջային հեռախոսակապի զարգացման հետ[1]։

Բջջային կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրում գրանցված է բջջային հեռախոսակապի 7.6 միլիոն բաժանորդ։ Այս ցուցանիշով Ավստրիան 60-րդ տեղն էր զբաղեցնում աշխարհում[1]։ Ավստրիայում բջջային հեռախոսակապի ոլորտը բավականին մրցակցային է, իսկ սակագները Եվրոպայում համարվում են ամենացածրներից[2]։ Ավստրիայի ռելիեֆը, անտառային և ջրային ռեսուրսները պրովայդերների կողմից օգտագործվում են որպես կապի ստուգման փորձադաշտ։ 2008 թվականից երկրում սկսվեց գործել բջջային հեռախոսահամարների տեղափոխման ծառայությունը, համաձայն որի՝ բաժանորդները կարող են փոխել բջջային օպերատորին՝ պայպանելով իրենց հեռախոսահամարը։

Երկրում գործել է երեք սերնդի հեռախոսային գիծ՝

  • Առաջին սերունդ՝ Telekom Austria-ի D-Netz: Կապը դադարեցրել է իր գործունեությունը 1990-ական թվականների վերջերին։
  • Երկրորդ սերունդ՝ համազգային երեք GSM գծեր, որոնք ապահովում են բջջային օպերատորների առցանց կապը։ Դրանք են A1-ը, որը նախկինում հայտնի էր որպես Mobilkom (GSM-900m GSM-1800 և UMTS կապեր, ապահովում է bob, B-Free և Red Bull Mobile օպերատորներին), T-Mobile, որը նախկինում հայտնի է որպես max mobil (GSM-900, GSM-1800 և UTMS կապեր, ապահովում է telering օպերատորին) և Orange-ը, որը մինչև 2008 թվականի սեպտեմբերը հայտնի էր որպես One (GSM-1800 և UTMS, որը 2011 թվականի վերջերից պատկանում է Drei/Hutchinson Whampoa ապրանքանիշին, ապահովում է Yess! օպերատորին)։
  • Երրորդ սերունդ՝ Drei, որը պատկանում է հոնկոնգյան Hutchinson Whampoa ընկերությանը։

Համացանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի բարձր մակարդակի դոմենը .at -ն է[1]։ Դիտարկվում է Վիեննային առնչվող կայքերի համար որպես բարձր մակարդակի դոմեն օգտագործել «.wien»-ը։

Համացանցի ավստրիական հարթակում գերակշռում են լայնաշերտ հասանելիության DSL պրովայդերները, որոնք արագորեն շրջանցեցին ու առաջ անցան մալուխային եղանակով ինտերնետ ապահովող պրովայդերներին[3]։ Բջջային կապի օպերատորները, որոնք օգտագործում են UMTS/HSDPA և LTE տեխնոլոգիաներ, շուկայում մրցակցության հետևանքով արագորեն հզորանում են։ Հասանելի են նաև SDSL և օպտիկամալուխային եղանակով հասանելիությունը։

2012 թվականի դրությամբ երկրում կան

  • 37 ինտերնետ պրովայդեր (ISP),
  • համացանցի 6,7 միլիոն օգտատեր, ինչը 50-րդն է աշխարհում[4]
  • ֆիկսված լայնաշերտ հասանելիության 2,074 միլիոն բաժանորդ, ինչը 41-րդն է աշխարհում[5]
  • բջջային կապի 4,56 միլիոն բաժանորդ, ինչը 40-րդն է աշխարհում[6]
  • 3,5 միլիոն ինտերնետ-հոստեր, ինչը 30-րդն է աշխարհում[1]
  • ADSL-ի 300 հազար բաժանորդ։

Հիմնական ինտերնետ պրովայդերներն են՝

  • Telekom Austria[7]
  • UPC[8]
  • Tele2[9]
  • kabelPlus, ապահովում է կաբելային հասանելիություն Վիեննայում և հարակից տարածքներում[10]։

Հասանելիության սովորական արագությունը հասնում է մինչև 30 մեգաբայթ 1 վայրկյանում բեռնման և 5 մեգաբայթ 1 վայրկյանում DSL ներբեռնման համար (մինչև 50 մեգաբայթ 1 վայրկյանում բեռնումը կատարվում է VDSL-ով) և մալուխային հանելիության պարագայում մինչև 100 մեգաբայթ 1 վայրկյանում բեռնման և 10 մեգաբայթ 1 վայրկյանում ներբեռնման համար։

Երկրում գործունեւոյթւոն են իրականացնում նաև այլ համեմատաբար փոքր ինտերնետ պրովայդերներ, որոնք ծառայություններ են մատուցում քաղաքային կամ շրջանային մակարդակով, ինչպես նաև երկրի ամբողջ տարածքում։ Առավել հայտնիներից են՝

Որոշ ինտերնետ պրովայդերներ առաջարկում են DOCSIS 3.0 կամ FTTH տեխնոլոգիայներով 100 մեգաբայթ հասանելիություն։

Ռադիո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրում առկա է երկու AM-ռադիոկայան, 160 FM-ռադիոկայան և մեկ կարճաալիք ռադիոկայան։ Կան մի քանի հարյուր FM-կրկնիչներ։ 1997 թվականին երկրում հաշվարկվել է 6.08 միլիոն ռադիոընդունիչ։ Գլխավոր ռադիոհեռարձակողը հանդիսանում է Österreichischer Rundfunk պետական ընկերությունը։ Առաջին առևտրային ռադիոկայանը հայտնվել է 1990-ական թվականներին[1]։ Ամենահեղինակավոր պետական ռադիոկայաններից են հանդիսանում Ö1-ը, Hitradio Ö3-ը և FM4-ը, ինչպես նաև գործում է Ö2 շրջանային կապը։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրում գործում են 45 հեռուստատեսային ալիքներ և մոտ 1000 կրկնիչներ։ 1997 թվականին Ավստրիայում հաշվարկվել է 4,25 միլիոն հեռուստաընդունիչներ։ Գլխավոր հեռուստահեռարձակողը հանդիսանում է Österreichischer Rundfunk պետական ընկերությունը։ Առաջին առևտրային հեռուստաալիքները հայտնվել են 1990-ական թվականներին[1]։ Ամենահեղինակավոր պետական հեռուստաալիքներից են համարվում ORF eins-ը, ORF 2-ը (շրջանային հեռարձակում), ORF 2 Europe-ը, ORF III-ը, ORF Sport +-ը и 3sat-ը։ Հեղինակավոր են նաև ATV, Puls 4 և Servus TV մասնավոր հեռուստաալիքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 "Austria Communications" Արխիվացված 2018-12-24 Wayback Machine, World Factbook, U.S. Central Intelligence Agency. Retrieved 30 October 2013.(անգլ.)
  2. "Austria - Mobile Market Insights, Statistics and Forecasts", BuddeComm, Paul Budde Communication Pty Ltd. Retrieved 30 October 2013.(անգլ.)
  3. «Austria — Broadband Market Insights, Analysis and Forecasts», BuddeComm, Paul Budde Communication Pty Ltd. Retrieved 30 October 2013.(անգլ.)
  4. «Percentage of Individuals using the Internet 2000—2012», International Telecommunications Union (Geneva), June 2013, retrieved 22 June 2013.(անգլ.)
  5. «Fixed (wired)-broadband subscriptions per 100 inhabitants 2012» Արխիվացված 2019-07-26 Wayback Machine, Dynamic Report, ITU ITC EYE, International Telecommunication Union. Retrieved on 29 June 2013.(անգլ.)
  6. «Active mobile-broadband subscriptions per 100 inhabitants 2012» Արխիվացված 2019-07-26 Wayback Machine, Dynamic Report, ITU ITC EYE, International Telecommunication Union. Retrieved on 29 June 2013.(անգլ.)
  7. «A1 Telekom».(գերմ.)
  8. «UPC Austria» Արխիվացված 2019-05-02 Wayback Machine.(գերմ.)
  9. «Tele2»(չաշխատող հղում).(գերմ.)
  10. «kabelPlus»(գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]