Սուրբ Հովհաննես եկեղեցի (Կանեո)
Կանեոյի Սուրբ Հովհաննեսի եկեղեցին Church of St. John at Kaneo | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ուղղափառ տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Օհրիդ Մակեդոնիայի Հանրապետություն |
Դավանանք | Մակեդոնական ուղղափառ եկեղեցի Արևելյան ուղղափառ եկեղեցի |
Թեմ | Debar-Kičevo Diocese? |
Ժառանգության կարգավիճակ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և heritage site in North Macedonia? |
Նվիրված | Հովհաննես առաքյալ |
Անվանված | Հովհաննես Ավետարանիչ |
Ճարտարապետական ոճ | բյուզանդական ոճ |
Հիմնադրված | 13-րդ դար |
Շինանյութ | աղյուս |
![]() | |
![]() | |
![]() |
Կանեոյի Սուրբ Հովհաննես եկեղեցի (մակեդոներեն՝ Свети Јован Канео), մակեդոնական ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Օհրիդ քաղաքում` Մակեդոնիայի Հանրապետությունում։ Նվիրված է Հովհաննես Պատմոսացուն` Հայտնության հեղինակին, որը նույն ինքը` Հովհաննես առաքյալն է։ Եկեղեցու կառուցման թվականը մնացել է անհայտ, բայց փաստաթղթերը մանրամասնում են, որ եկեղեցին կառուցվել է 1447 թվականից առաջ։ Հնագետները հավաստում են, որ եկեղեցին կառուցվել է Օսմանյան կայսրության ի հայտ գալուց առաջ` շատ հավանական է` 13-րդ դարում։ 1964 թվականին վերականգնողական աշխատանքներ են տարվել եկեղեցում որմնանկարների հայտնագործման ուղղությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին ուղղանկյուն հիմք ունեցող խաչաձև կառույց է, արևելյան կողմում ունի աբսիդ։ Անհայտ է, թե ով է եկեղեցու ճարտարապետը, բայց հատակագիծը բյուզանդական ոճի է, կրում է նաև հայկական ճարտարապետության ազդեցությունը. նրանում կան հայկական ճարտարապետության տարրեր։ Մինչև թուրքերի հայտնվելը 15-րդ դարում կատարվել են վերականգնողական աշխատանքներ։ Ըստ տարեգրությունների հաղորդումների` եկեղեցին հեռու չէ Սուրբ Կոնստանտինի և Ելենայի եկեղեցուց[1]։
- Կանեոյի Սուրբ Հովհաննեսի եկեղեցին
-
Աստվածաբան Սուրբ Հովհաննեսի եկեղեցին Կանեո ժայռի վրա
-
Աստվածաբան Սուրբ Հովհաննեսի եկեղեցին Կանեո ժայռի վրա
-
Եկեղեցու տեսքը հիմքից
-
Օհրիդ Կանեոն 1930-ական թվականներին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The church of St John the Theologian - Kaneo Արխիվացված 2012-02-05 Wayback Machine Ohrid.org.mk