Կամո Վարդանյան (խմբագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կամո (Կառլեն) Սիրակի Վարդանյան, խմբագիր, հասարակական գործիչ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1955-1961 թվականներին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում, 1963-1967 թվականներին՝ «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում, 1967-1972 թվականներին՝ «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի, 1973-1979 թվականներին՝ «Ագիտատոր և պրոպագանդիստ» հանդեսի, 1979-1990 թվականներին՝ «Երեկոյան Երևան» օրաթերթի գլխավոր խմբագիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։