Կաղապար:Գլխավոր էջ/Լուսաբանված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հռոմեական կայսրություն (լատիներեն՝ Imperium Romanum; հին հունարեն՝ Βασιλεία Ῥωμαίων), Հին Հռոմի հետ-հանրապետական ժամանակաշրջան, որը բնութագրվում է միանձնյա իշխանությամբ և հսկայական տարածքներով Եվրոպայում և Միջերկրական ծովի ափերին: Եզրույթն օգտագործվում է բնութագրելու Հին Հռոմի պատմությունը սկսած առաջին կայսր Օգոստոսի կառավարումից: Հռոմի ընդարձակումը սկսեց հանրապետության ժամանակաշրջանում, սակայն հասավ իր գագաթնակետին Տրայանոս կայսեր գահակալման ընթացքում` 6.5 միլիոն կմ²: Եվ կայսրության երկարատև գոյատևման շնորհիվ, հռոմեական մշակույթը, օրենքներն ու կառավարման համակարգը մեծ ազդեցություն ունեցան Հռոմեական կայսրության տարածքում ապրող ժողովուրդների վրա: 3-րդ դարի վերջերում, երկրի սահմանների պաշտպանությունը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Դիոկղետիանոսը բաժանեց հսկա կայսրության տարածքը ենթակայսրերի միջև՝ այդպիսով վերջ դնելով 3-րդ դարի ճգնաժամին: (շարունակություն...)